«Կարողա՞ ըստ Արուսյակի՝ նրանք էլ են մանիպուլացնում». Լիլիթ Ղարաջյանի անդրադարձը՝ ՔՊ-ական պատգամավորի գրառմանը

12 Դեկտեմբերի, 2025

«Տաշիր կապիտալ»-ի  փոխտնօրեն Լիլիթ Ղարաջյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի գրառմանը, որով նա հակադարձել էր Նարեկ Կարապետյանին։

«Երեկ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հակադարձել էր Նարեկ Կարապետյանին ու գրել էր, թե, պետական պարտքը անհատի պարտք չէ և պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը միջազգային ընդունված ցուցանիշ է։

Մի քանի հակափաստարկ, հիմնվելով միջազգային աղբյուրներից, ավելի կոնկրետ՝ IMF-ի ու Համաշխարհային բանկի պաշտոնական զեկույցներից։

1.Հայաստանի դեպքում նրանք նշում են, որ պարտքը այսօր կառավարելի է, ԲԱՅՑ շատ զգայուն է, եթե տնտեսական աճը դանդաղի կամ դրամը արժեզրկվի։
Այսինքն՝ «50%-ից քիչ է» ասելը դեռ չի նշանակում, որ վաղը խնդիր չի լինելու։ Իսկ ըստ այդ զեկույցների ՀՀ-ի արտաքին պարտքն աճում է ավելի արագ քան ՀՆԱ-ն, եւ ըստ կանխատեսումների 2027-ին այն կհասնի արդեն ~55,4%-ի

Իսկ ըստ Համաշխարհային բանկի, ՀՀ-ի համար այդ հարաբերակցության կարմիր գիծը 60% է:

2.«Զարգացած երկրներն ավելի մեծ պարտք ունեն» համեմատությունը նույնպես սխալ է․ նրանք պարտք են վերցնում իրենց արժույթով , ունեն պահուստներ, հետեւապես դրա հաշվին ունեն շատ ավելի մեծ պաշտպանություն։

Այդ պատճառով IMF-ի մոտեցմամբ զարգացող երկրներում նույնիսկ 50% պարտքը կարող է ռիսկային լինել։

3.Ճանապարհներն ու դպրոցները կարևոր են, բայց IMF-ն ու WB-ն իրենց բոլոր զեկույցներում շեշտում են՝ պարտքը արդարացված է միայն այն դեպքում, եթե այն ստեղծում է այնպիսի աճ, որը թույլ կտա վաղը այդ պարտքը վճարել առանց նոր պարտք վերցնելու։

Պարզ է չէ՞, որ դպրոցն ու ճանապարհը չեն կարող առաջացնել համապատասխան տնտեսական աճ այն ժամկետում, որ սպասարկեն տվյալ վարկը:

Ու սա ոչ թե Նարեկն է ասում, այլ IMF-ն ու Համաշխարհային բանկը իրենց պաշտոնական զեկույցներում։

Կարողա՞ ըստ Արուսյակի՝  նրանք էլ են մանիպուլացնում»,- գրել է Լիլիթ Ղարաջյանը:

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...