Կարգազանց քահանաները նպաստում են սրբապղծությանը․ Սամվել դպիր Գրիգորյան

14 Նոյեմբերի, 2025

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․

«ՍՐԲԱՊՂԾՈւԹՅՈւՆ
Այս նկարում ձախից Վարդան Հունանյանն է (կարգալույծ նախկին քահանա տ.Տարոն), ով Թալինի Ս.Աստվածածին եկեղեցու խորանից Ս.Հաղորդություն է տալիս: Քանի որ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նա կարգալույծ է հռչակված, դա անելու որևէ արտոնություն չունի: Ավելին, նա նույնիսկ խորան բարձրանալու իրավունք չունի, անգամ դատարկ սկիհին ձեռք տալու իրավունք էլ չունի: Իսկ այս դեպքում սկիհի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունն է: Ճիշտ է, Աստված չի պղծվում, բայց նրա արածը սրբապղծություն է: Նա այսօր լուրջ դեմքով, սքեմը հագած, քահանայական խաչը կրծքին, որի իրավունքից էլ է զրկված, քայլում էր դեպի այսպես կոչված «աղոթքի նախաճաշ» միջոցառմանը (հղումը տես` մեկնաբանությունում):

Ու՞մ է ներկայացնելու նա այնտեղ, Աստված գիտի:

Իսկ նկարում կողքին աջից իր լծակից տ.Թադեն դեռ կարգալույծ չէ:

Երբ վերջույթը փթախտով (գանգրենայով) է ախտահարվում, ողջ օրգանիզմը փրկելու համար այն անդամահատվում (ամպուտացվում) է: Այլապես, վերջույթից փտախտը կտարածվի ողջ օրգանիզմով մեկ: Այս տեսակ կարգազանց քահանաներին, ովքեր նպաստում են սրբապղծությանը, եկեղեցու պառակտմանը, պղծմանը, հավատացյալների գայթակղությանը, առանց իրական խոստովանության ու մեղքերի թողության նրանց Ս.Հաղորդությանը բաշխելուն` օր առաջ, պետք է արձանագրել արմատից նրանց ինքնաբերաբար կտրվելը: Ինչ խոսք ցավալի է, որ այդպես է արվելու, բայց առանց դրա առողջացման գործընթաց չի կարող լինել»:

Նմանատիպ նյութեր

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Որոշ մարդիկ Սուրբ Գրքի տողերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու և դիտավորյալ մոլորեցնում են ժողովրդին։ Սա աղանդավորականություն է, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Այո՛, իշխանությունը որպես...

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...