Կարեն Դուրգարյանի եղբայրն անցնում է 5 դատական գործերո՞վ. «Փաստինֆո»

23 Դեկտեմբերի, 2025

Նախօրեին ի պաշտպանություն խայտառակված զարմիկ Վրեժ Դուրգարյանի, հարցազրույցով հանդես եկավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, որը կարծես սկանդալի կիզակետում հայտնված եղբորն օգնելու փոխարեն հակառակ արդյունքը տվեց։ Գրում է «Փաստինֆոն»:

Բացի այն, որ մոտ 20 րոպե տեւողությամբ հարցազրույցի ընթացքում Կարեն Դուրգարյանը հասցրեց բազմաթիվ վիճելի եւ խիստ հակասական մտքեր հայտնել, որոնք նոր քննարկումների եւ սկանդալների առիթ հանդիսացան համացանցային լայն տիրույթում, Կարեն Դուրգարյանն, ըստ էության, հրաժարվեց պատասխանել նաեւ հարցին՝ արդյո՞ք թմրանյութերի իրացման եւ օգտագործման հայտնի գործով մեղադրվող   Հայկ Դուրգարյանը հանդիսանո՞ւմ է իր եղբայրը, թե՞ ո՞չ։ Ի պատասխան լրագրողի մի քանի անգամ հնչեցրած նույն հարցի, պարոն Դուրգարյանը նշեց բառացիորեն հետեւյալ պատասխանը. «Հայաստանում շատ դուրգարյաններ կան…Նորից եմ ուզում կրկնել՝  Հայաստանում շատ դուրգարյաններ կան…Դուք թույլ եք տալիս, որպեսզի ես կրկնվեմ…»։

Ըստ էության, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը հրաժարվեց հաստատել, որ Հայկ Դուրգարյանը հանդիսանում է իր ազգակցականը՝  եղբայրը, փոխարենը թմրանյութերի քրեական գործով հայտնի  նույն Հայկ Դուրգարյանի ֆեյսբուքյան հարթակում կան մի շարք լուսանկարներ, որոնք արված են վերջին օրերին սկանդալի էպիկենտրոնում հայտնված Վրեժ Դուրգարյանի հետ, որոնցից մեկը մակագրված է՝ «Մեծ եղբայրս» (Старший братс )  վերտառությամբ։

Թե ինչո՞ւ Կարեն Դուրգարյանը հրաժարվեց հստակ պատասխանել՝ իր եղբա՞յրն է արդյոք Հայկ Դուրգարյանը, թե ո՞չ, մենք չենք կարող ասել, կարող ենք միայն ենթադրել։

Պատճառը, հավանաբար, Կարենի եղբոր սկանդալային վարքն է։ Ինչպես պարզ դարձավ բաց աղբյուրներից՝ DataLex դատական տեղեկատվական համակարգից, Հայկ Գեւորգի Դուրգարյան անունով անձն անցել եւ անցնում է միանգամից 5 դատական գործերով, որից 1 Քրեական դատարանում, որով վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա ապօրինի՝ խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ հոգեներգործուն նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերի` 3.83 գրամ քաշով, ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707 որոշման հավելված 1-ի աղյուսակի 268-րդ կետով նախատեսված «Մեֆեդրոն 4 մեթիլմետկատինոն» տեսակի թմրամիջոց, այնուհետև՝ 2025 թվականի հունվարի 31-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան, այնուհետև Քասախ գյուղում իր՝ «Ինֆինիտի» մակնիշի, «02 HD 202» համարանիշի ավտոմեքենան անկանոն վարելու հետևանքով հետապնդվել և կանգնեցվել է նշված վայրում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներ Տիգրան Քեֆոյանի և Արտյոմ Հարությունյանի կողմից, որից հետո նշված ավտոմեքենայի Արտաքին զննության ժամանակ՝ Հայկ Դուրգարյանի կողմից ավտոմեքենայի սրահում գտնվող առարկաները տեսանելի դարձնելու ընթացքում, վերջինս ներկայացրել է հիշյալ թմրամիջոցը:

Հայկ Գեւորգի Դուրգարյան անուն ազգանունով անձի դատական գործերից 3-ը քաղաքացիական դատարանում են՝  Լիգա Ինշուրանս ԱՓԲԸ՝ գումարի բռնագանձնման պահանջի մասին հոդվածով, Արդշինբանկ ՓԲԸ՝ գումարի բռնագանձնման պահանջի մասին հոդվածով, Յուքոմ ՍՊԸ՝ գումար բռնագանձելու պ/մ։

Իսկ 2 դատական գործ Հայկ Գեւորգի Դուրգարյանի անունով  քննել է Վճարման կարգադրության դատարանը՝  Յուքոմ ՍՊԸ՝ 41100 ՀՀ դրամի պ/մ, նույն ընկերության կողմից՝ 41100 դրամ գումարի բռնագանձնման պահանջի մասին հոդվածով։

DataLex դատական տեղեկատվական համակարգից վերցված այս տեղեկությունները հաստատելու համար «Փաստինֆոն» փորձել է կապ հաստատել Դուրգարյան եղբայրների հետ, բայց նրանք հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած ամոթալի միջադեպի ակտիվ մասնակիցներից մեկի՝  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանի անձի շուրջ բարձրացված աղմուկը չի դադարում։

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, տխրահռչակ դիրիժոր Կարեն Դուրգարյանի զարմիկ Վրեժ Դուրգարյանն այդ օրը մագլցել էր Մայր տաճարի զանգակատանը կից Ամենայն Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու (1706-1714) շիրմի` մարմարյա տապանաքարին եւ ակնհայտ կերպով ցուցումներ եւ ուղղորդումներ էր կատարում խառնամբոխին՝  ասպատակելու Մայր Տաճարի վրա։ Ականատես հոգեւորական արժանապատիվ Տեր Վրթանես  քահանա Բաղալյանի վկայությամբ, ով փորձում էր կարգի հրավիրել Վրեժ Դուրգարյանին, վերջինս անպարկեշտ բառամթերքով, հայհոյախառն վարքով ուղղորդում էր հավաքված ամբոխին հարձակվելու Մայր տաճարի վրա։

Նմանատիպ նյութեր

Գեղարքունիքի մարզում 13-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում 13-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց

Օգոստոսի 19-ին ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Վ.-ի վարած «Isuzu» մակնիշի...

ԱՄՆ-ն մտնում է Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. Սքոթ Բեսենթ

ԱՄՆ-ն մտնում է Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. Սքոթ Բեսենթ

Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը կազմաքանդել է Իրանի ռազմական կարողությունները, ոչնչացրել դրա ռազմական գործարանների գրեթե 100 տոկոսը և հողին հավասարեցրել նրա...

Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է․ ջերմաստիճանը կհասնի +40°C

Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է․ ջերմաստիճանը կհասնի +40°C

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ին երեկոյան ժամերին, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և...

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի SCALP հրթիռների արտադրության գաղտնի տվյալներ. reuters

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի SCALP հրթիռների արտադրության գաղտնի տվյալներ. reuters

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը կհայտարարի Ուկրաինային SCALP հեռահար հրթիռների արտադրության համար գաղտնի տվյալներ Ուկրաինային փոխանցելու մասին։ Այդ մասին ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է reuters-ը: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի...

Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին. Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին. Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Նոր սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսներին, և ինչպես ասել եմ՝ 1990թ․ Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի: Այս մասին ԱԺ-ում  ասել է Փաշինյանը: «Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու որոշման մասին,...