Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ. Հակոբ Բադալյան

Ապր 23, 2025

Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ: Խոսքը անհուսալի վարկեր ունեցող անձանց ֆինանսավորման մասին է, որոնց վարկային պաշտավորությունը չի գերազանցում 3 միլիոն դրամը, իսկ մայր գումարը՝ 1 միլիոն դրամը: Իհարկե պայման է, որ «անհուսալի վարկ ունեցողը» ունենա ներկայումս զբաղվածություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Պետական բյուջեի, այսինքն հարկատուների համար սա կարժենա մոտ 170 միլիարդ դրամ, ըստ կառավարության:

Այսպիսով, ՀՀ բոլոր հարկատուները, այդ թվում գուցե ոչ պակաս ֆինանսական դժվարություն ունեցողները, որոնք սակայն «անհուսալի վարկ» ունեցողի վերը նշված կատեգորիայում չեն, կֆինանսավորեն մի ծրագիր, որը այլ բան չէ, քան նախընտրական տարվա հաշվարկ:

Իհարկե նաեւ փաստացի 170 միլիարդ դրամի «բոնուս» է բանկային համակարգին, որն առանց այդ էլ անցնող երեք տարիներին աշխատում է գերշահույթով, այդ թվում նաեւ քաղաքացիներին բանկային համակարգից կախվածություն պարտադրող կառավարական որոշումների շնորհիվ»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Օդ են կրակել. մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել. ԱԳ փոխնախարար

Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել և շարժվել այդ ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինչու...

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու դրա համար կյանք ու կռիվ տված հերոսների.Վրթանես Սրբազան

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու դրա համար կյանք ու կռիվ տված հերոսների.Վրթանես Սրբազան

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով. «Սիրելի՛ արցախցիներ, Այսօր Հայոց սրբազան եռատոնն է։ Հայրենական պատերազմի հերոսական հաղթանակի, Արցախյան Առաջին պատերազմում Շուշիի ազատագրման, և Արցախի...

Հայաստանը խնդրել է Ադրբեջանին տվյալներ տրամադրել հրադադարի խախտումների վերաբերյալ. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել...

Ուրի՞շը պետք է մեր փոխարեն որոշի՝ հայրենիքը որն է, տոնը որն է․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Բոլոր սերունդներին պատկանող տոն է, նվաճում է, ոչ միայն անցյալի, այլև ապագայի։ Սա միասնական տոն է, և ոչ ոք իրավունք չունի որևէ մասնիկ հանելու Եռատոնից», - Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն»...

Աղոթք բարձրացրեցինք Արցախյան գոյամարտում զոհված և գերեվարված մեր հայորդիների համար. Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Հաղթանակի զբոսայգի, աղոթք բարձրացրել անմար կրակի առջև։ Լրագրողների հետ զրույցում Վեհափառն ասել է․ «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի...