Կառավարությունը ուսումնարան է փակում

Ապր 10, 2025

Կոտայքի մարզում գործող «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլվում են՝ դառնալով «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ:

Հիմնավորման մեջ գրված է, որ Նոր Գեղի գյուղի Ուսանողական 5 հասցեում գործող քոլեջում սովորում է 247 ուսանող՝ հետևյալ 7 մասնագիտություններով` «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)», «Մեղվաբուծություն», «Ջերմատնային տնտեսություն», «Գյուղատնտեսության  մեքենայացում», «Գյուղատնտեսագիտություն», «Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում» և « Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքագրում և մթերում», իսկ Բյուրեղավանի Կոտայքի փողոց 60/2 հասցեում գործող ուսումնարանում սովորում է 176 ուսանող՝ հետևյալ 8 մասնագիտություններով` «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Համակարգիչների շահագործում», «Խոհարարական գործ», «Ապակու արտադրության տեխնոլոգիա», «Հաշվապահություն» և «Կարի արտադրության տեխնոլոգիա»:

Ուսումնարանի տարածքը մեծ է, լիարժեք չի օգտագործվում, սակայն գումար է ծախսվում տարածքի պահպանման համար։ Ուսումնարանը հիմնանորոգված չէ իսկ Նոր Գեղիի քոլեջը հիմնանորոգվում է։

Նախատեսվում է 2026-27 ուստարում արդեն միաձուլված աշխատել։

Կառավարությւոնը նշում է, որ այս միաձուլման արդյունքում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կապահովվի անհրաժեշտ  նյութատեխնիկական բազայով, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդնվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ:

 

Նմանատիպ նյութեր

Գյումրու քաղաքապետարանը դառնալու է գյումրեցիների հերանց տունը, ինչպես եղել է նախկինում. Վարդան Ղուկասյան

Երբեք չեք ամաչի իմ համար: Գյումրի համայնքի ղեկավար ընտրվելուց հետո, խոսքն ուղղելով ավագանու անդամներին և գյումրեցիներին, ասացՎարդանՂուկասյանը։ «Այսքան քրեական գործերը վրաս, եկել եմ ստանձնելու այս պարտականությունը, ինչը նշանակում է հայրենիք...

Թրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա

Թրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա

Ավելի քան 75 երկիր պատրաստակամություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ ամերիկյան կողմի սահմանած մաքսատուրքերի հարցով։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, ասվում է Սպիտակ տան մամուլի...

Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք, բայց ես քաղաքական հենարան չունեմ. Վարդան Ղուկասյան

Ես չունեմ քաղաքական հենարան։ Այս մասին Գյումրու քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք: Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ...

Սա լավագույն օրինակ է, թե ինչպես կարող է միասնական ընդդիմությունը ջախջախել ու տապալել ՔՊ-ին. Գառնիկ Դանիելյան

Եթե իրենք ամբողջ վարչական ռեսուրսն ու իշխանական լծակներն օգտագործելով չեն կարողացել ընտրվել, ուրեմն պետք է արտահերթ ընտրություններ լինե՞ն։ Այս մասին Գյումրու համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության...

Ուրանա՞մ, իմ կյանքիս առաջնահերթ օրակարգից հանե՞մ, Թուրքիային ներե՞մ․ Երբեք․․․ Տիգրան Քոչարյան

Ուրանա՞մ, իմ կյանքիս առաջնահերթ օրակարգից հանե՞մ, Թուրքիային ներե՞մ․ Երբեք․․․ Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ամեն տարի սպասում այս ջահերով երթին։ Ամեն տարի ուզում եմ տեսնել այդ լաթերի վառվել հրաապարակում։ Ամեն տարի գալիս եմ երթին, որ տեսնեմ բազմահազարանոց այն հայությունը,որ դեռևս իրեն հայ է զգում։ Ամեն տարի գալիս եմ ջահերով...