Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան

20 Օգոստոսի, 2026

Քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հրապարակումը․

«Մաթեմատիկան ընդդեմ խաբեությունը թրքամետ «Չորրորդ Հանրապետության» համատեքստում կամ ինչպես մի ամբողջ ժողովուրդ «գժի» տեղ դնել։

Հայաստանի իշխանություններն այժմ որոշել են պայքարել նաև մաթեմատիկայի դեմ։ Իհարկե, ստի մեջ դժվար է կողմնորոշվել, բայց եկեք ամեն ինչ հերթով։

Այսպիսով, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել է.

«Ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը, ինչը նշանակում է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հաղթել է, և մենք մտնում ենք Չորրորդ Հանրապետության ժամանակաշրջան։ Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հակամարտության տրամաբանությամբ, իսկ Չորրորդը՝ խաղաղության տրամաբանությամբ»։

Նիկոլ Փաշինյան։”

ԵՒ այսպես` կառավարության նիստում հնչած այս տարօրինակ պնդումները որևէ կերպ չեն արտացոլում իրականությունը և սովորական սուտ են՝ խիտ համեմված մանիպուլյացիայով։

Իրականում Երրորդ Հանրապետությունը ծնվել է ոչնչացմանը դիմադրելու և հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու տրամաբանության մեջ։

Իսկ այն, ինչ Փաշինյանն անվանում է Չորրորդ Հանրապետություն, ինչ-որ մի կառույց է, որն իր գոյության հիմքում ներկայացնում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող համակարգ և, ըստ էության, ձեռք է բերում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի հատկանիշներ։

Շատ կարևոր է ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե Հայաստանում ընտրությունների արդյունքներով բնակչության մեծամասնությունը համաձայնել է իր թուրքամետ ծրագրին, ակնհայտ սուտ է։ Եվ ահա թե ինչու։

Եկեք հաշվենք։

Ընդհանուր քվեարկածների թիվը՝

1 461 071

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝

726 819

Ընդդիմադիր կուսակցությունների օգտին՝

734 252

734 252-ը ավելի մեծ է, քան 726 819-ը։

Եվ սա այն դեպքում, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ձայներ գողացան, մարդկանց նկատմամբ բացահայտ ճնշում գործադրվեց, բնակչությանը շանտաժի ենթարկեցին պատերազմով, և տեղի ունեցավ ձայների խայտառակ հաշվարկ։ Այնուամենայնիվ, քվեարկած Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը մերժեց այս իշխանություններին և նրանց թուրքամետ ծրագրերը։

Փաշինյանն ու նրա համախոհները կարող են պնդել ինչ ուզում են, բայց մաթեմատիկան շատ կոնկրետ բան է։

Նրանք հայերի մեծամասնության աջակցությունը չունեն։ Պարզապես ֆիզիկապես չունեն։

Հետևաբար, կառավարության բոլոր ծրագրերը, ըստ էության, լեգիտիմ չեն և չեն արտահայտում Հայաստանի բնակչության մեծամասնության կարծիքը։

Նմանատիպ նյութեր

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։...

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին...

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։ «Մեզ միավորում են նույն հավատքը և...

ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին «Nissan»-ում բռնկված հրդեհից փրկել են

ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին «Nissan»-ում բռնկված հրդեհից փրկել են

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ «Վարորդին և 6 ուղևորներին...

Գեղարքունիքում և Լոռիում քամու հետևանքով ծառեր են տապալվել

Գեղարքունիքում և Լոռիում քամու հետևանքով ծառեր են տապալվել

Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով մի շարք հասցեներում տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների և դրանց մետաղական կառուցատարրերի...