Կառավարության դուռը էլ ժողովրդի դուռը չէ՞․ քաղաքացուն ձերբակալել են նախարարության շենքի դուռը հրելու համար

Ապր 4, 2025

Մարտի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 21։10-ի սահմաններում Մելիք Ադամյան 1 հասցեում գործող Ֆինանսների նախարարության մուտքի դռանն է մոտեցել մի քաղաքացի, հրել դուռը և պահանջել բացել դուռը՝ այդպիսով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խոչընդոտելով ոստիկանության ծառայողների բնականոն ծառայությանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունում պարզվել է, որ նա հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արման Ե․-ն։

Դեպքի փաստով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արման Ե․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ կառավարության դուռը ժողովրդի դուռն է, կուզի՝ ոտքով կհրի։

 

Նմանատիպ նյութեր

Սիրիա պետությունը բաժան-բաժան է լինում. Թյուրքագետ

Սիրիա պետությունը բաժան-բաժան է լինում. Թյուրքագետ

«Մինչ Հայաստանում թվացյալ հանդարտ միջօրե է, մեզանից մոտ 400 կմ հեռավորության վրա «դրուզ» անունով կրոնական համայնքին պաշտպանելու պատրվակով առաջիկայում (հնարավոր է` առաջիկա օրերին) Իսրայելը կարող է զավթել ու իրեն բռնակցել Սիրիայի հարավ-արևմտյան հսկայական տարածքներ ու...

​Երևանում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

​Երևանում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Զելենսկին մերժել է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը

Զելենսկին մերժել է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը՝ հայտարարելով 30 օր ժամկետով հրադադարի հասնելու անհրաժեշտության մասին: Այս մասին փոխանցում է forbes.ru-ն։ Նրա խոսքով՝ «անհնար է երեք, հինգ, յոթ օրում որևէ բանի շուրջ...

ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ. ՀԺՄ

ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ. ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մամուլի ազատության միջազգային օրը՝ մայիսի 3-ը, ցավոք, Հայաստանում նշվում է մամուլի ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների, անհանդուրժողականության...

Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, թեև դանդաղ և աստիճանաբար, դեռևս թուլանում են․ Բենիամին Պողոսյան

Մոսկվան հնարավոր է դառնա Հարավային Կովկասի թիվ 2-րդ արտաքին խաղացողը։ Երևանում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի  թիմի կողմից կազմակերպված «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները...