Կամբոջա-Թաիլանդ սահմանին մարտերը շարունակվում են

25 Հուլիսի, 2025

Ուրբաթ՝ հուլիսի 25-ին, Կամբոջայի և Թաիլանդի սահմանին երկրորդ օրն անընդմեջ շարունակվել են բախումները՝ հրետանու, ծանր տեխնիկայի և ինքնաթիռների կիրառմամբ։ Երկու երկրների միջև տասնամյակներ շարունակվող տարածքային հակամարտությունը կտրուկ սրվել է, գրում է dw.com-ը։

Սա տեղի է ունեցել Թաիլանդի և Կամբոջայի կողմից դիվանագիտական հարաբերությունների մակարդակը իջեցնելու և դեսպաններին հետ կանչելու որոշումից հետո: Դրան նախորդել էր թաիլանդցի զինվորի՝ վիճելի տարածքում ականի վրա պայթելը:

Հուլիսի 24-ին սահմանի երկայնքով տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են դրա սկսվելու և սադրանքների համար։ Բանգկոկը հայտարարել է, որ Կամբոջան ծանր հրետանիով հարձակվել է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թիրախների վրա։ Ի պատասխան՝ թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում գտնվող թիրախներին։

Մարտերը շարունակվել են ուրբաթ։ «Կամբոջայի զինված ուժերը շարունակել են հրետակոծել ծանր զենքերով, դաշտային հրետանով և BM-21 Grad բազմակի հրթիռային կայանքներով», — ասվում է թաիլանդական բանակի հայտարարության մեջ։

Թաիլանդական զորքերը պատասխանել են «համարժեք պատասխան կրակով՝ համապատասխան մարտավարական իրավիճակին»։ «Երկու բանակներն էլ շարունակել են օգտագործել ծանր հրետանի՝ միմյանց դիրքերը հրետակոծելու համար», — ասել է Կամբոջայի պաշտպանության նախարարության խոսնակը։

Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։ Ավելի քան 100,000 մարդ արդեն լքել է իրենց տները Թաիլանդի սահմանամերձ շրջաններում։

Թաիլանդը և Կամբոջան ավելի քան մեկ դար վիճարկում են իրենց 817 կիլոմետրանոց սահմանը, ինչը հանգեցրել է բազմիցս զինված բախումների։

Հակամարտությունը կենտրոնացած է Պրեահ Վիհեար տաճարային համալիրի և շրջակա հողերի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում է 2008 թվականից և երկու երկրներն էլ հավակնում են դրան:

Իրավիճակը կրկին սրվել էր 2025 թվականի մայիսին, երբ կամբոջացի զինվոր էր սպանվել փոխհրաձգության ժամանակ։ Թաիլանդն այժմ մեղադրում է Կամբոջային վերջերս վիճելի տարածքում նոր ականներ տեղադրելու համար։ Պնոմպենը հերքում է սա՝ պնդելով, որ ականները տարիների քաղաքացիական պատերազմի արդյունք են։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ արտակարգ նիստ է հրավիրել մարտական գործողությունների կապակցությամբ, հաղորդում է AFP-ն։ Նիստը հրավիրվել է Կամբոջայի վարչապետ Հուն Մանետի խնդրանքով։

 

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...