Կալանավորեցին, որովհետև Դավիթն անհայրենիք ապրելը չընկալեց. Մետաքսե Հակոբյան

26 Հունիսի, 2025

Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով գործընկերոջ՝ Դավիթ Գալստյանի կալանավորմանը, գրում է.

«Դավիթը ՀԱՅ է։ Դավիթն իմ ընկերն է, իմ եղբայրն է։ 2018-ից Դավիթի հետ, մոռանալով սեփական բարեկեցությունը, գիտակցելով ՀՀ-ում իշխանազավթման հետևանքները, չընդունելով շատերի «գլուխը դինջ ապրելու» կեցվածքը, նետվեցինք պայքարի։ 2020-ի սկզբից արդեն քրեական գործեր էին «կարում» մեզ վրա, միայն այն բանի համար, որ ամենօրյա ռեժիմով խոսում էինք, որ ահասարսուռ պատերազմ է լինելու, որ Արցախը հանձնելու են, որ ի վերջո գաղթական ենք դառնալու։ Ավաղ… շատերն ի պատասխան տարակուսում էին. «հանգիստ ապրեք էլի», «ձեզ պե՞տք է», «չեք վախենու՞մ»… Սրանք չեն փոխվել, էլի են նույնը ասում ու վախից ծվարած գոյությունն են քարշ տալիս։

Վախկոտները կարողանում են անհայրենիք ապրել, մենք՝ ոչ։ Վախկոտները մեր Հայրենիքն են հանձնում…Դավիթին որոշեցին վախեցնել ու առանց որևէ հարց տալու, առանց փաստերի պարզապես կալանավորեցին, որովհետև Դավիթն անհայրենիք ապրելը չընկալեց, չընդունեց։ Մարդկային բոլոր վախերի ու ցավերի միջով անցել է Դավիթը։ ԴԱՎԻԹԻՆ ԱՆՀՆԱՐ Է ՎԱԽԵՑՆԵԼ… Այս ամենը իշխանազավթերի հերթական հանցագործությունն է։ Հանուն Հայրենիք ունենալու պայքարը չի դադարելու ու մենք հաստատ հաջողելու ենք։

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը քաղբանտարկյալ է»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...