Կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ

Մրտ 25, 2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին:

Այսպես՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացված դիմումը քաղաքաշինական փաստաթղթերին չհամապատասխանելու հիմքով մերժվելուց հետո վերջինս հարցի լուծման համար դիմել է վերը նշված ընկերության տնօրենին: Նա էլ, իր հերթին, դիմել է Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին, ով խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հարցի շուրջ համաձայնության գալուց հետո պաշտոնյան քաղաքացուն ուղղորդել է նոր դիմում ներկայացնել կոմիտե՝ այլ հիմքերով:

2024 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացին պահանջված 1.500 ԱՄՆ դոլարը տվել է ընկերության տնօրենին, ով նույն օրը 1.000 ԱՄՆ դոլարը Կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է վերը նշված պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Արդյունքում՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն ընկերության տնօրենն իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատելու համար 2024 թվականի հոկտեմբերին 100.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին: Արդյունքում՝ վերը նշված աշխատակիցը փաստացի ազատվել է վարժական հավաքներից:

Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաև ընկերության տնօրենին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ուղիղ միացում Գյումրու ընտրատեղամասերից. ՈՒՂԻՂ

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր՝ մարտի 30-ին, առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին ընտրական տեղամասերը: Ընտրությունները կտևեն մինչև ժամը 20.00-ն: Երկու համայնքներում էլ...

Քվեարկության գաղտնիությունը խախտելը պատժվում է ազատազրկմամբ. զգուշացում

Քվեարկության գաղտնիությունը խախտելը պատժվում է ազատազրկմամբ. զգուշացում

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քվեարկության գաղտնիությունը խախտելը՝ Քվեաթերթիկը ֆոտո կամ վիդեո անելը, Քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, Քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, Ցանկացած այլ ձևով...

Գյումրիի տեղամասերում արձանագրվել է տեսանկարահանման կարգի խախտումներ. Դիտորդ

Գյումրիի տեղամասերում արձանագրվել է տեսանկարահանման կարգի խախտումներ. Դիտորդ

Այսօր Գյումրիում ավագանու արահերթ ընտրություններ են։  Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը մի քանի խախտումների մասին է արդեն ահազանգում։ Նշենք, որ հետ համատեղառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը «Հայաքվե»-ի հետ...

Գյումրիում և Փարաքարում այսօր ընտրություններ են

Գյումրիում և Փարաքարում այսօր ընտրություններ են

Այսօր Գյումրիում ու Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն է։  Քվեարկությունը կմեկնարկի 08։00-ին, կավարտի 20։00-ին։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։ «Քաղաքացիական...

Մենք մի ազգ ենք ու մի բռունցք. Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորում

Մենք մի ազգ ենք ու մի բռունցք. Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորում

Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հայտարարությունը․ «Երևանի սրտում այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր Արցախից են տեղափոխվել Հայաստան, մասնակցում էին հանրահավաքի, որտեղ նրանց կողքին կանգնած էինք նաև մենք` երիտասարդներս։ Արցախի մեր ընկերներն ու նաև...

Սպանություն Կոտայքի մարզում. կա մեկ զոհ, երեք վիրավոր

Սպանություն Կոտայքի մարզում. կա մեկ զոհ, երեք վիրավոր

Այսօր՝ մարտի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ...

Փաշինյանի հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն. Վարդան Օսկանյան

Փաշինյանի հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն. Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է․ «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնվազի։ Ինչու՞։ Որովհետև Փաշինյանը լայնորեն ընկալվում է որպես...