Ջրհեղեղից մեկ տարի անց միջպետական ճանապարհի եզրերի քանդված 10 տեղամասեր չեն վերականգնել. Ոսկան Սարգսյան

6 Հուլիսի, 2025

Տավուշցի Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Ջրհեղեղից մեկ տարի անց միջպետական ճանապարհի եզրերի քանդված 10 տեղամասեր չեն վերականգնել

Նախկինում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել էր, որ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի քանդված ճանապարհաեզրերի վերականգնման աշխատանքները կիրականցվեն 2025թվականի առաջին կիսամյակում։ Առաջին կիսամյակն ավարտվել է, սակայն քանդված հատվածները չեն նորոգվել։

Հունիսի 27-ին մարզպետ Ղալումյանին հարցրել եմ՝ ե՞րբ է նախատեսում իրականացնել և ավարտել 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի քանդված ճանապարհաեզրերի վերականգնման աշխատանքները։ Մարզպետարանից պատասխանել են․ «2025թ․ պետական բյուջեի միջոցներով ՀՀ ՏԿԵՆ պատվիրատվությամբ նախատեսվել է իրականացնել՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Հ-30 ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցման աշխատանքները։

Լիազոր մարմնի կողմից այն գտնվում է մրցութային գործընթացի ապահովման փուլում։ Աշխատանքները կիրականացվեն 2025թ․ ընթացքում /հստակ ժամանակահատվածը կլինի՝ պայմանագրի առկայության պարագայում/»։

Նմանատիպ նյութեր

15 անձից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը. ՔԿ

15 անձից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց կողմից կատարված բազմադրվագ հանցանքների...

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Հյու Հյուիթի փոդքաստում հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան հարվածները կշարունակվեն՝ մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների ընթացքը։ Հայտնում են ԶԼՄ-ները: «Այս գիշեր նրանց  շատ ուժեղ հարված կհասցնենք, վաղն էլ կրկին շատ ուժեղ...

Արևմուտքին չի հաջողվի քայքայել Ռուսաստանը. Պատրուշև

Արևմուտքին չի հաջողվի քայքայել Ռուսաստանը. Պատրուշև

Ռուսաստանի նախագահի օգնական, ՌԴ Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը վստահ է, որ Արևմուտքին չհաջողվեց քայքայել Ռուսաստանը 1990-ականներին և չի հաջողվի դա անել նաև այժմ։ «Պետք է ընդունել, որ աշխարհում միշտ եղել են ուժեր, որոնք ատել են Ռուսաստանը և նրա ոչնչացման...

Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»

Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից վերադառնալուց հետո հայտարարեց, որ արտահանումների հետ կապված խնդիրները հարթվել են, եւ շուտով կվերսկսեն հայկական ապրանքները ռուսական շուկա ուղարկել՝ ակնարկելով, որ ՌԴ վարչապետի հետ հանդիպումն արդյունավետ է...