Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

29 Հունիսի, 2026

Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքների արդյունքում ՀՆՓԱԻԿ-ի և Լոռու փրկարարները Դսեղի տարածքով անցնող գետում կասկածելի մարմինը նկատել են, որից հետո օգտագործել են դրոն և համոզվելով, որ այն որոնվող քաղաքացին է, այս պահին արդեն Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտենում է, որպեսզի դին տեղափոխի ափ։Տեղում աշխատանքները ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը Լոռու մարզի Փամբակ գետի հարևանությամբ տեղադրված շտաբում հերթական խորհրդակցությունն էր անցկացրել, որին ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանը և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։Խորհրդակցությունը վերաբերում էր հունիսի 27-ին ավտովթարի հետևանքով Փամբակ գետն ընկած երկրորդ քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերելուն։

Տեղում վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսել էին ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի և Սևանի ջրասուզակները, որոնց միացել էր նաև ջրասուզակ Վահե Մելքոնյանը։Փամբակ գետի ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքները շարունակում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի, Տարոնի և Բազումի բաժինների մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանի, Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանի և Տարոնի բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։

Որոնողական աշխատանքներին միացել էին նաև մեծ թվով կամավորներ, ինչպես նաև ջրահեղձ եղած քաղաքացու հարազատներն ու ընկերները։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ համայնքային ոստիկանները պարզել էին, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել էին, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն էր, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։ 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում, կարելի է ասել՝ վտանգելով իրենց կյանքը, քանի որ շատ տեղերում ջրի խորությունը հասնում է մինչև 2,5-3 մետրի, շարունակում էին որոնողական աշխատանքները։

Նմանատիպ նյութեր

Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան

Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան

«Բոլորը գերազանց հասկանում են, որ երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է, ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու խիստ հարափոփոխ խոստումները»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ «Հանրաքվեն, ըստ էության,...

«Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է

«Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների...

ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան

ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դե-ֆակտո խորհրդարանում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հալածանքը նորովի շարունակելու բացահայտ նպատակով։ Դե ինչ։ Դե-ֆակտո վարչապետը շարունակում է բոլորիս թելադրել իր օրակարգը,...

Բախվել են «Honda»-ն և «BMW»-ն և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Բախվել են «Honda»-ն և «BMW»-ն և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ «Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն...

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...