Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպում են ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին:
Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։
Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացմանն ու մոռացությանը։ Երթը նպատակ ունի հիշեցնել, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է, որ միայն պայքարի, ինքնակազմակերպման և համազգային կամքի դրսևորման արդյունքում մենք կարող ենք լինել պաշտպանված՝ հեռու վանելով մեկ դարից ավել մեզ հետապնդող ցեղասպանության ուրվականը։
Այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր: Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը:
Ջահակիր դառնալու համար հայտերը լրացնելու վերջնաժամկետն ապրիլի 20-ն է։ Երթը կավարտվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ մասնակիցները կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ վերահաստատելով պայքարի շարունակականությունը։