Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման․ «Փաստ»

17 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 24-ի նախօրեին՝ խորհրդանշական 19:15-ին ավանդաբար մեկնարկող «Ջահերով երթը» միշտ է առանձնահատուկ խորհրդանշական բովանդակություն ունեցել: Այլ կերպ չէր էլ կարող լինել՝ հաշվի առնելով այդ՝ արդեն ավանդական երթի խորհուրդը. ոգեկոչել Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, վառ պահել պայքարի ոգին:

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ, բնականաբար, «Ջահերով երթի» նախաձեռնողը ՀՅԴ-ն է՝ ի դեմս իր երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների: Սակայն, կարծում ենք, ՀՅԴ ներկայացուցիչներն էլ չեն առարկի, որ վերջին տարիներին սա զուտ առանձին վերցրած մեկ կուսակցության միջոցառում չէ: Այն արդեն վերածվել է վերկուսակցական երևույթի, ու դա էլ է օրինաչափ, քանզի համազգային ողբերգության հիշատակն ու հատուցման հասնելը համազգային մղում է և խնդիր:

Այո, «Ջահերով երթը» միշտ է ունեցել իր խորհուրդը, բայց հատկապես հիմա, հատկապես այս օրերին այն հավել յալ ու առանձնահատուկ խորհրդանշականություն է ստացել:

Առաջին հերթին՝ «Ջահերով երթը» համազգային, մեր պարագայում՝ ներհասարակական համախմբման ու համերաշխության որոշակի խորհուրդ ունի: Որքան էլ ցավալի է դա արձանագրելը, բայց «Ջահերով երթը» (ինչպեսև՝ Ապրիլի 24-ին մեր հայրենակիցների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր) նաև պայքարի դրսևորում ու ցույց է՝ ընդդեմ ուրացման, ընդդեմ մոռացության ու մանկուրտացման:

Այո, ցավալի փաստն այն է, որ Հայաստանի իշխանությունը այսօր Հայոց ցեղասպանությունն ուրանալու, պատմական անհերքելի իրողությունները ռևիզիոնիստական ու նենգախեղող վերանայման ենթարկելու, ցեղասպանական ոճրագործ Թուրքիային «սպիտակեցնելու» դիրքերից է հանդես գալիս: Նպատակ հետապնդելով ամեն գնով բարեկամանալ Թուրքիայի հետ, իսկ գործնականում Հայաստանը դնել թուրքական տիրապետության տակ, Փաշինյանի գլխավորած իշխանությունը պատրաստ է ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Ու Փաշինյանի մի շարք հայտարարություններ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքից դուրս հանելը, դրա մասին են վկայում:

Բայց պարզ է, չէ՞, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը սոսկ անցյալի մասին չէ։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեր ներկայի և ապագայի անվտանգության բաղկացուցիչն է: Ու նաև դրա մասին յուրօրինակ հիշեցման խորհուրդ ունի «Ջահերով երթը», որը աշխարհին ապացուցելու է նաև, որ հայ ժողովուրդն ամենևին համակարծիք չէ օրվա իշխանությունների ուրացման քաղաքականության հետ:

Պետք է նկատել, որ Փաշինյանի իշխանությունն ամենևին էլ առաջինը չէ, որ կցանկանար առհավետ մարել հայերիս պատմական հիշողությունը, բայց պայքարը ոչ մի դեպքում չի մարել: Հակառակը, եղել է այնպես, որ ինչքան այդ ճնշումն ուժեղացել է, այնքան ավելի է բորբոքվել պայքարի ջահը: Կարևորը այն մտքում և հոգում վառ պահելն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ,...

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման...

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։ Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը...

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի փողոցներում խցանումները վաղուց արդեն մայրաքաղաքի բնակիչների ամենօրյա նյարդայնացնող խնդիրն են։ Քաղաքային իշխանությունը խնդրի լուծման համար նոր կառույց է ստեղծել՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը», որի տնօրենն է Էդուարդ...

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, եւ Կապանում, որտեղ «Շանթ...