Ի՞նչն է ձեզ վախեցրել, ծա՞նր եք տարել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել ենք Գյումրիում. Գառնիկ Դանիելյան

Մրտ 24, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Տեղեկացա, որ Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն անդրադարձել է երեկվա մեր այցին՝ ասելով, թե «գնացինք Կիրանցը խառնեցինք, հիմա էլ եկել ենք Գյումրի»։

Սարիկին հորդորում եմ իզուր չհիշատակել Կիրանց գյուղի անունը։ Զավեշտալի է, որ Կիրանցի մասին համարձակվում է խոսել և մեզ դասեր տալու փորձեր անել մի մարդ, որն հայրենահանձնումից հետո միացել է իշխող ուժին։

Այո’, ես պայքարել եմ Տավուշում հայրենահանձնման դեմ և չեմ ամաչում դրա համար։

Սարիկը խոսում է նաև սադրանքներից։ Այդ դու’ք եք երեկ սադրանքներ իրականացրել՝ 3 անգամ խմբեր ուղարկելով մեր դեմ։ Տեսանյութերում շատ լավ արձանագրված է, թե ով է սադրանքի գնում։

Սարիկը չպետք է որոշի, թե ով կարող է գնալ Գյումրի։ Գյումրին բոլորինս է, ինչպես ՀՀ բոլոր քաղաքները։ Այսպիսի պառակտիչ խոսույթը բնութագրական է միայն ՔՊ-ին։

Լավ կլիներ, որ բազմաթիվ կուսակցություններ փոխած թեկնածուն չմոռանար նաև նախկինում իր տված գնահատականները։

Ի՞նչն է ձեզ վախեցրել, ինչու՞ եք խառնվել իրար։ Ծա՞նր եք տարել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել ենք երեկ Գյումրիում։

Որքան էլ ողջ կուսակցական ու վարչական ռեսուրսով, պետական պաշտոնյաներով ներգրավվեք Գյումրու ընտրություններին, փորձեք ներազդել արդյունքների վրա, հանրային տրամադրություններն այլ բանի մասին են վկայում։

Եթե ձեր հույսն այն է, որ նման հայտարարություններով կարող եք հեռու պահել մեզ ընտրական գործընթացներից, չարաչար սխալվում եք։

Մենք վերահսկելու ենք թե’ նախընտրական, թե’ հետընտրական ողջ ընթացքը՝ թույլ չտալով, որպեսզի կեղծիքներ իրականացվեն։

Կոչս է, որ գյումրեցիները մարտի 30-ին մասնակցեն Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին՝ իրենց քվեն տալով ընդդիմադիր թեկնածուներին։

Կանխատեսելի է, որ իշխող ուժը դիմելու է վարչական ռեսուրսի չարաշահման։ Արդեն իսկ տեսնում ենք նման դրսևորումներ։ Այնուամենայնիվ, ակտիվ մասնակցությունը խնդիրներ է ստեղծելու ՔՊ-ի համար։

Թե՛ ընտրություններով, թե՛ այլ գործընթացներում ներգրավվելով մեր ժողովուրդը պետք է արտահայտի իր բողոքի ձայնը՝ ոչ ասելով իշխող խմբավորմանը։

Գյումրիում ՔՊ-ն չպե՛տք է վերարտադրվի։ Գյումրիից կարող է սկսել մեր երկրի ազատագրումը»:

ՔՊ-ն միայնակ չի կարող ընտրել քաղաքապետ. «Եվրադաշինքը» չի հաղթահարում անցողիկ շեմը. Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 55% քվեաթերթիկներն ամփոփելուց հետո Գյումրիում պատկերը հետևյալն է. 1. «Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 34,9% 2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Վարդան Ղուկասյան – 22,1% 3. «Ապրելու երկիր», Կարեն Մալխասյան -...

Փաստաբաններին թույլ չեն տվել այցելել Գյումրիում ձերբակալված 70-ն անց, 80-ն անց ու 90-ն անց կանանց

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունից» հայտնում են․ Մարտի 30-ին, ժամը 15:00-ի սահմաններում ընտրական իրավախախտում կատարելու կասկածով Գյումրում ձերբակալվել է չորս քաղաքացի, որոնցից երեքը՝ 70-ն անց, 80-ն անց ու 90-ն անց կանայք, սակայն մինչև 22:20 րոպեն իրավապահները...

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում

Մարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։ Մասնավորապես՝ քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ...

ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում. Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյաբուքյան իր էջում գրում է. ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում՝ Նորակերտում, Բաղրամյանում, Այգեկում, Մերձավանում, Պտղունքում, Արևաշատում, Մուսալեռում, Թաիրովում և Փարաքարում։ Միայն մի քանի տեղամասում է ՔՊ-ն որոշ առաջատար, և դա կապված...

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանից տարածված տեղեկությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին...

Փարաքարում ու Գյումրիում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին տվյալներն է ներկայացրել. «Հարգելի՛ քաղաքացիներ, Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը: Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ...