Լաթաքիայի հայ համայնքի այսօրվա իրավիճակի մասին տեղեկություն է հայտնում Լաթաքիայից «Գանձասար»-ի թղթակիցը։
Նա տեղեկացրել է, որ քաղաքի կենտրոնական մասն այսօր կայուն էր, բախումներ չկային, սակայն բնակչությունը բնակարաններից դուրս չի գալիս, մերթ ընդ մերթ լսվում են կրակոցների ձայներ։
Կացությունն, ընդհանուր առմամբ, նորից մտահոգիչ է։ Քաղաքի կենտրոնական հատվածներում տեղակայված են անվտանգային ուժեր, որոնք խուզարկում են անցորդներին ու անցնող մեքենաները՝ կանխելու հնարավոր վտանգները։
Դպրոցները շարունակում են մնալ փակ։ Բնակչությունը տնտեսական դժվարությունների մեջ է, որովհետև աշխատատեղերը չեն գործում։ Ջրի տագնապը շարունակվում, քաղաքում ջրի բաշխման աշխատանքներ են տարվում։