Իտալիան առաջարկում է միգրանտների պահման կենտրոններ ստեղծել Հայաստանում և մի շարք այլ երկրներում։
Այս առաջարկը կհայտարարվի օգոստոսի 4-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում, գրում է «Corriere della Sera» թերթի։
Այն երկրների նախնական ցանկում, որտեղ հնարավոր է բացվեն նման կենտրոններ, Հայաստանից բացի, ներառված են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, ինչպես նաև Ուզբեկստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։



