Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. այցի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն դա տեղի է ունենալու առաջիկայում․ հայտնել է Israel Hayom թերթը:
«Նեթանյահուն Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի հետ ունի երկարամյա սերտ հարաբերություններ՝ ամրապնդված սերտ համագործակցությամբ», — նշում է թերթը՝ հավելելով, որ Ադրբեջանն Իսրայելի համար բարեկամ պետություն է, որտեղ 2 շաբաթ առաջ տեխնիկական բանակցություններ են կայացել Իսրայելի և Թուրքիայի միջև՝ կանխելու Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմական բախման հավանականությունը: