Իսրայելի համար ազգային անվտանգության սպառնալիք է Թուրքիա-Սիրիա-Պակիստան տանդեմը. Արա Պողոսյան

21 Հուլիսի, 2025

Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եթե Սիրիայում «Հայաթ Թահրիր աշ–Շամի» գլխավորությամբ իշխանության եկած Ահմեդ աշ–Շարաան (ալ–Ջուլանի) կարողանա Թուրքիայի օժանդակությամբ մնալ իշխանության և պահպանել Սիրիայի միասնականությունը, ապա ամենայն հավանականությամբ Մերձավոր Արևելքում կձևավորվի նոր տանդեմ՝ Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան։ Թուրքիան այս ուղղությամբ ներդրել է հսկայական ռեսուրսներ և ամեն ինչ անում է, որպեսզի Ահմեդ աշ–Շարաան (ալ–Ջուլանի) հաջողի։ Թուրքական TRT-ն հաղորդում է, որ այս ընթացքում թուրքական հետախուզությունը կարողացել է չեզոքացնել ալ–Ջուլանիի դեմ մի քանի մահափորձ։ Եթե սրան գումարենք նաև Իսրայելի կողմից Դամասկոսի հրթիռակոծությունը, որի ժամանակ նաև նախագահական պալատն էր ենթարկվել հարվածների, ապա ակնհայտ կդառնա, որ Սիիրիան մոտ ապագայում չի կարող ապահովել ներքին անվտանգություն և միասնականություն։ Այս պահին Սիրիայի ներսում կան երեք ամենաակնառու հակամարտության օջախները՝ քրդական, ալեվիական և հարավում՝ դրուզական։

Իսրայելի համար ազգային անվտանգության սպառնալիք է Թուրքիա–Սիրիա–Պակիստան տանդեմը, որին անմասն չի կարող մնալ Իսրայելի դաշնակից Ադրբեջանը։ Կա մեկ այլ չափազանց կարևոր հանգամանք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսրայելի համար աստիճանաբար դառնալու է անկառավարելի։ Վերջինս կուրացել է հաղթանակի ու փառքի փայլից և այլևս իրեն զգում է հզոր առաջնորդ, ինչը մի օր հակադրելու է Իսրայել–Ադրբեջան շահերը, հաշվի առնելով հանգամանքը, որ այժմ հենց Սիրիայի տարածքում նկատվում է անուղղակի հակամարտություն Թուրքիայի և Իսրայելի միջև։

Սիրիայի վերականգնումը հակասում է Իսրայելի համակարգային շահերին, ուստի Իսրայելը ըստ էության կփորձի Սիրիայում խաղարկել վարչակարգի տապալման սցենար, որի հաջողության պարագայում նմանատիպ սցենար հնարավոր է խաղարկվի նաև Իրանում։ Նման սցենար խաղարկելու համար Իսրայելն այս պահին ունի դրուզների աջակցությունը, սակայն դա բավարար չէ նման օպերացիա իրագործելու համար, հետևաբար Իսրայելը կփորձի համագործակցություն սկսել քրդերի և սիրիական գործող վարչակարգից դժգոհ ալեվիների հետ։

Ուստի, տեսակետը, որ Էս–Սուվեյդայում հաստատված հրադադարը կարող է ապահովել երկարաժամկետ խաղաղություն, կարծում եմ հիմնազուրկ է։

Տեղի ունեցող գործընթացները Հայաստանի դիտանկյունից եթե վերլուծենք, ապա այստեղ մենք կտեսնենք շահերի էական փոփոխություն։ Եթե սիրիական նոր իշխանությունները գնան Թուրքիա–Սիրիա–Ադրբեջան–Պակիստան առանցքի ձևավորման ճանապարհով, ապա դա Հայաստանի ազգային անվտանգության շահերին հակասող տանդեմ կլինի, ուստի այս պարագայում մենք կտեսնենք ազգային–պետական շահերի համընկնման նոր երևույթ։ Եթե Հարավային Կովկասում հայ–իսրայելական շահերը հակընդդեմ թշնամական են, ապա Սիրիայում ձևավորված նոր կոնֆիգուրացիան հակասում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Իսրայելի շահերին։
Մյուս կողմից, հնարավոր չէ հաշվի չառնել նաև Իրանի Իսլամական Հանրապետության շահերը այս նոր կոնֆիգուրացիայի մեջ։ Որքան էլ այժմ Իրանը փորձում է սոլիդարություն դրսևորել սիրիական նոր վարչակարգի նկատմամբ, ակնհայտ է, որ այս վարչակարգը մի ծայրով էլ ուղղված է հենց Իրանի շահերի դեմ։ Եվ ձևավորվում է հետաքրքիր միջավայր՝ եզակի հարց է որտեղ Իրանի և Իսրայելի շահերը խորքում համընկնում են, իսկ առերևույթ՝ որևէ կողմ չի զիջելու։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...