Իսրայելցի նախարարը Նյու Յորքի նորընտիր քաղաքապետին անվանել է «ՀԱՄԱՍ-ի կողմնակից»

5 Նոյեմբերի, 2025

Իսրայելի սփյուռքի և հակասեմականության հարցերով նախարար Ամիխայ Չիկլին խստորեն քննադատել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում մուսուլման Զոհրան Մամդանիի ընտրությունը՝ նրան անվանելով «ՀԱՄԱՍ-ի կողմնակից»։

«Քաղաքը, որը մի ժամանակ համաշխարհային ազատության խորհրդանիշ էր, իր բանալիները հանձնել է ՀԱՄԱՍ-ի կողմնակիցին, որի հայացքները շատ նման են ջիհադիստ մոլեռանդներին, ովքեր 25 տարի առաջ սպանել էին քաղաքի երեք հազար բնակիչների»՞ — գրել է նա։

Իսրայելի նախարարի կարծիքով՝ Նյու Յորքի կատարած ընտրությունը «խարխլում է այն վայրի հիմքերը, որը ազատություն և հաջողության հասնելու հնարավորություն է տվել բազմաթիվ հրեա փախստականների՝ 19-րդ դարի վերջից ի վեր այն մի վայր է եղել, որը աշխարհի ամենամեծ հրեական սփյուռքի հենարանն է դարձել»։

«Այս ամենն ավարտվել է այսօր առավոտյան, դա մեկ օրում չի կատարվել, դա սկսվել է կատարական փողերով գրավված համալսարանական քաղաքներում տիրող հակասիոնիստական ​​մթնոլորտից, շարունակվել է ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների կողմից CUNY-ում, NYU-ում և հատկապես Կոլումբիայի համալսարանում տեղի ունեցած բռնի բողոքի ցույցերով, որն ԱՄՆ-ում ՀԱՄԱՍ-ի աջակցության հենարան է դարձել, իսկ գագաթնակետին մենք հասանք այսօր առավոտյան, երբ ամենավերջին խուլիգանը, ՀԱՄԱՍ-ի բռնաբարողների և մարդասպանների կողմնակիցը, ընտրվեց քաղաքապետ»,- նշել է իսրայելցի նախարարը։

Նրա կարծիքով, Նյու Յորքը «այլևս չի լինի այն, ինչ նախկինում էր, հատկապես հրեական համայնքի համար»։

«Նյու Յորքը բաց աչքերով քայլում է դեպի այն անդունդը, որի մեջ արդեն ընկղմվել է Լոնդոնը։

Այս գեղեցիկ քաղաքում ազատության լույսը մարել է և անիմաստ է ասել, որ ամեն ինչ լավ կլինի՝ այս քաղաքում ոչինչ լավ չի լինի։

Ես կոչ եմ անում Նյու Յորքի հրեաներին լրջորեն մտածել Իսրայելում իրենց նոր տեղը ապահովելու մասին։

Իսրայելի հավերժությունը չի ստում», — եզրափակել է իսրայելցի նախարարը։

Զոհրան Մամդանին Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետն է։ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը նույնպես իսլամ է դավանում։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...