Իսկ մեր փոքրիկի ժամանակը՝ վաղուց և հիմա, սպառվել է․ Րաֆֆի Հովհաննիսյան

17 Մարտի, 2025

Մի նայեք «խաղաղության համաձայնագրի» առթիվ օտար պետությունների խրախուսական խոսքին։ Ո՛չ այդ խոսքը, ո՛չ էլ բուն տեքստը կապ չունեն արժանապատիվ, տեւական եւ իսկական խաղաղության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անարդարությունն ու անիրավությունը «օրինակարգող» որեւէ նման նախապայմանագիր բերելու է, առանց բացառության, հանձնվող կողմի ամբողջական կործանման եւ/կամ նոր պատերազմի ու տարատեսակ վերջնական կորուստների։

Նա, ով առանց լիազորության յուրացրել ու հեղինակազրկել է ուրիշին պատկանող «Նոր Հայաստան» մաքրամաքուր գաղափարը, հիմա էլ պղծում է «Իրական Հայաստանի» բուն իմաստն ու առաքելությունը։

Իրական Հայաստանը, նույնիսկ ամենադժվար հանգամանքում, հետապնդում եւ պաշտպանում է իր ազգային, պետական ու քաղաքացիական իրավունքները, ոչ թե դրանք միանձնյա զիջում, վաճառում կամ նվիրաբերում է: Զոր օրինակ՝

  • Բռնազավթված Արցախի ժողովրդի ինքնորոշման ու վերադարձի երաշխավորված իրավունք.
  • ռազմագերիների ազատ արձակման անմիջական իրավունք.
  • սեփական Սահմանադրության ստեղծման եւ պահպանման, ուստիեւ սեփական ինքնիշխանությունն ու ամբողջականությունը բոլոր միջոցներով ապահովելու իրավունք.
  • դատական եւ այլ եղանակներով՝ սպանված, խոշտանգված, գլխատված ու բռնաբարված քաղաքացիների կյանքի եւ քաղաքակրթական ոչնչացված ժառանգության համար անհատական ու հավաքական հատուցման, ինչպես նաեւ օտար ռազմական հանցագործներին ու ներքին դավաճաններին պատասխանատվության ենթարկելու իրավունք.
  • սեփական պաշտպանությունն ու անվտանգությունը լիարժեք կյանքի կոչելու ինքնիշխան իրավունք.
  • Մինսկի խմբի եւ այլ ատյաններով միջազգային-դիվանագիտական «սուբյեկտ» մնալու իրավունք:

Այս եւ այլ իրավունքների համապարփակ իրացումը հենց Իրական Հայաստանի սահմանադրական պարտքն ու պարտականությունն է։

Իսկ սա դեռ սկիզբն է։ Եթե թույլ տանք ներկա ընթացքը, դառնալու ենք Վայմար, ավելի ճիշտ՝ մյունխենյան Չամբերլին, ով Հիտլերի աչքերի մեջ նայեց ու տեսավ «խաղաղություն»։

Արդի Հայաստանում պատերազմի եւ ինքնախորտակման տանող հայտնի համաձայնագիրը խփվել է գոյութենական սպառնալիքի ներքո, եւ նույն միջազգային իրավունքի ուժով առ ոչինչ է։

Հարեւան, թե ոչ՝ այլ երկրները թող ինքնուրույն լուծեն իրենց բռնապետների հարցը, իսկ մեր փոքրիկի ժամանակը՝ վաղուց եւ հիմա, սպառվել է։

Իհարկե, նա կշարունակի թշնամասեր, թշնամական իր արշավները։ Բայց «վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան»։

Ի գործ:

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա պրեֆեկտներն այլընտրանքային...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...