Իշխանությունները թաքցնո՞ւմ են ԵՔՀ գագաթնաժողովի վրա ծախսված գումարի չափը

27 Մայիսի, 2026

Yerkir.am-ը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմին՝ պարզելու համար, թե որքա՞ն գումար է ՀՀ կառավարությունը ծախսել  պետական բյուջեից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի վրա։ Խնդրել ենք  ներկայացնել կատարված ծախսերի մանրամասն բացվածքը, որը կներառի հյուրանոցների, ռեստորանների, նվերների և այլնի համար վճարված գումարները։

Հարցումն ուղարկել ենք ապրիլի 4-ին, և արդեն 23 օր է պատասխան չկա։ Վարչապետռի աշխատակազմ զանգահարելով և հարցումների ուղարկման էլեկտրոնային համակարգից պարզեցինք, որ վարչապետի աշխատակազմը մեր գրավոր հարցումը փոխանցել է ԱԳՆ-ին, տվել 3 օր ժամանակ, սակայն ԱԳՆ-ից գրավոր պատասխանով հայտնել էն, որ «համաձայն աշխատանքային կարգով ձեռք բերված պայմանավորվածության՝ Yerkir.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի հարցման պատասխանի նախագիծը սահմանված ձևաչափով լրամշակվելուց հետո կփոխանցվի ՀՀ վարչապետի աշխատակազմ»: Վարչապետի աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ պատասխանն ստանալուն պես կտրամադրեն։

Թե ինչո՞ւ են այդքան պարզ թվերի տրամադրումն այսքան ձգձգում՝ դժվար չէ կռահելը։ Այդ ծախսերն այնքան ահռելի են, որ կարող են լուրջ դժգոհություններ առաջացնել հասարակության մոտ նախընտրական շրջանում։ Հատկապես ռուսական թեժացող պատժամիջոցների ֆոնին հրապարակել բյուջեից հատկացված ահռելի միջոցներ, որոնք ոչ միայն որևէ օգուտ չեն բորոլ սովորական հայ մարդուն, այլև ճիշտ հակառակը, երկիրը նետել են հակառուսական արկածխնդրությունների դաշտ, կարծում ենք, այնքան էլ ցանկալի չէ։

Ինչևէ, սպասենք՝ հուսալով, որ գոնե սահմանված 30-օրյա ժամկետը չեն խախտի և մի քանի թիվ կկարողանան կազմել ու ուղարկել։

 

Նմանատիպ նյութեր

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։ Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի...

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները։ Տեսականորեն և պատմականորեն՝ հնարավոր է կառավարել երկիրը առանց տնտեսագիտական խոր գիտելիքների կամ «տնտեսագիտական մտքի», քանի որ պետական ղեկավարի առաջնային գործառույթը քաղաքական...

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրին էլի հեղափոխություն է պետք»,- նախկի ԱԽ քարտուղարի գրքի շնորհանդեսին ասում է Նիկոլ Փաշինյանը։ Շատ չծավալվեմ։ Դուք թերեւս այսօր լսել եք նրա նախընտրական հաջորդ կարգախոսը կամ քարոզչության առանցքը։...

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ...

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ...