Իշխանությունը չունի վերարտադրվելու շանս՝ հատկապես ընտրողների բարձր մասնակցության պարագայում․ պատգամավոր

17 Նոյեմբերի, 2025

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի չտվեցին ստին ու կեղծիքին, խայտառակ ճնշումներին և քվեարկեցին Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի օգտին, մասնավորապես, «Հաղթանակ» դաշինքի օգտին (շուրջ 32% կամ 10,000 քվե)։

Պետք է գնահատել նաև բոլոր այն ուժերին, ովքեր չխուսափեցին քաղաքական պատասխանատվությունից, վաղարշապատցուն ներկայացրին այլընտրանք և իրենց ուժերի չափով պայքարեցին գործող վարչախմբին հեռացնելու համար։

Ակնհայտ է, որ․

իշխող ուժը մեկ համայնքի վրա կենտրոնացրել և օգտագործել է իր ռեսուրսների ողջ արսենալը` վարչականը, ուժայինը, մոբիլիզացրել է իր ամբողջ զանգվածը և կարողացել է ստանալ Վաղարշապատ համայնքում ընտրողների ընդհանուր թվի 21,8 տոկոսը։ Ու միայն 45 տոկոս մասնակցության պարագայում են այդ ձայները կազմել են 48․5 տոկոս,

որևէ ընդդիմադիր ուժ չունի հնարավորություն և ռեսուրս միայնակ իշխանություն ձևավորելու, իսկ իշխանությունը (նույնիսկ կցորդ ուժերով) չունի վերարտադրվելու շանս՝ հատկապես ընտրողների բարձր մասնակցության պարագայում։

ընդդիմադիր այն ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, սակայն չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմադիր ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը։

Այս խնդիրները հաշվի առնելով` ընդդիմադիր ուժերիս անելիքները պետք է լինեն հետևյալը.

բացատրել հանրությանը ընտրություններին մասնակության կարևորությունը, ապահովել բարձր մասնակցություն,

ստեղծել արդյունավետ համակարգ իր մեխանիզմներով, որը կկարողանա կանխել կամ նվազեցնել վարչական ռեսուրսների կիրառումը, ընտրախախտումները և բռնաճնշումները,

անցողիկ շեմը հաղթահարելու վտանգ ունեցող ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց հնարավորությունները, միավորվեն կամ ընդգրկվեն ավելի խոշոր դաշինքներում։

Այսպիսով, Վաղարշապատի ընտրությունները ցույց են տալիս այն ուղղությունները, որոնցով կա հսկայական անելիք և աշխատանք 2026-ին նախատեսված համապետական ընտրություններից առաջ։

Չարախնդալու, մեղավորներ նշանակելու, շարունակ բողոքելու, մարդկանց հուսալքության հասցնելու և դրանով սեփական անգործությունն ու անպատասխանատու վարքագիծը արդարացնելու փոխարեն պատասխանատու քաղաքական ուժերը և գործիչները պետք է լծվեն վերը նշված խնդիրները լուծելու գործին։

Մենք գնալու ենք այդ ճանապարհով․․․»,- նշել է Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...