Իրկուտսկում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի պատճառով բնակչության առողջության համար ռիսկը ԱՀԿ-ն ցածր է համարում

6 Հոկտեմբերի, 2026

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բնակչության առողջության համար ռիսկը գնահատում է ցածր ՌԴ Իրկուտսկի մարզում Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մոտ «անհայտ ծագման թոքաբորբի» հայտնաբերման պատճառով, որը հանգեցրել էր նրա մահվան։  ԱՀԿ-ն  կապի մեջ է Ռուսաստանի սանիտարական մարմինների հետ:  Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը։

«ԱՀԿ-ն կապի մեջ է Ռուսաստանի առողջապահական մարմինների հետ՝ դեպքը, դրա հանգամանքները, իրականացվող լաբորատոր հետազոտությունները և դրանց արդյունքները, շփումների հետագծման հիմնավորումը և շփում ունեցած անձանց առողջական վիճակը, ինչպես նաև միջազգային հանրային առողջության համար հնարավոր հետևանքները ճշտելու նպատակով», — ասել է նա։

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է, իսկ կանխարգելիչ միջոցառումները և անհայտ ծագման թոքաբորբ ախտորոշված կնոջ հետ շփում ունեցած անձանց բժշկական հսկողությունը մոտենում են ավարտին։

Իրկուտսկի մարզում հնարավոր վարակի մասին տարածված տեղեկությունները մեկնաբանելիս Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ նշել էր, որ մարդիկ պետք է առաջնորդվեն Ռուսաստանի սանիտարական վերահսկողության մարմնի՝ «Ռոսպոտրեբնադզորի» գնահատականներով, այլ ոչ թե ասեկոսեներով և անհիմն շահարկումներով։

Նմանատիպ նյութեր

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Այսօր խորհրդարանում մի քանի անգամ լարված մթնոլորտը վերածվեծ քաշքշուկի։ Թեև քաշքշուկի հրահրման մեջ աչքի ընկավ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, սակայն բռունցքները ակտիվ գործադրում էր մեկ այլ՝ ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ Սուրեն Հովհաննիսյանը։ Տարածված...

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News

Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Լուրը 24News-ի փոխանցմամբ՝ հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Նշենք, որ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները...

Իրանի խորհրդարանում Արաղչիի իմպիչմենտի գործընթաց սկսելու նախաձեռնություն է ներկայացվել

Իրանի խորհրդարանում Արաղչիի իմպիչմենտի գործընթաց սկսելու նախաձեռնություն է ներկայացվել

Իրանի խորհրդարանում սկսվել է Աբաս Արաղչիի իմպիչմենտի գործընթացը: Տեղեկությունը հաստատել է խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին, հայտնում են իրանական Tasnimnews-ը: Նրա խոսքով՝ ԱԳ նախարարին իմպիչմենտի հարցումը գրանցված է խորհրդարանական համակարգում, սակայն...

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Ազիզի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Ազիզի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հնարավոր ռազմական հակամարտության։ «Մեր բանակը, լինելով երբևէ եղածից ավելի պատրաստված, գտնվում է լիակատար պատրաստության վիճակում և...

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Արևմուտքի հայտարարություններն Աֆղանստան ռազմական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի են։ Այս մասին ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին...