Իրավապահները մերժել են քննել Փաշինյանի վարքագիծն ու բառապաշարը․ «Ազատություն»

1 Հունիսի, 2026

Քննչականը մերժել է ընդդիմադիր կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանի հաղորդումը՝ վարույթ նախաձեռնել և քննել ընդդիմախոսների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները: «Ազատության» փոխանցմամբ՝ դատախազն, իր հերթին, հաստատել է քննիչի այս որոշումը:

Անցած շաբաթ իր դիմումում Վարդևանյանը հիշեցրել էր Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա խոսույթից որոշ հատվածներ, մասնավորապես՝ «դուք վախկոտ համբալներ եք», «չոքցնելու եմ սաղիդ», «հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ» և նմանատիպ բառապաշարով արտահայտություններ, որոնցով վարչապետը դիմել էր ընդդիմախոսներին:

Վարդևանյանի գնահատմամբ՝ Փաշինյանի այս արտահայտությունները պարունակում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Փաստաբանը թվարկել էր այդ հոդվածները՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, հոգեկան ներգործություն, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք:

Նա գլխավոր դատախազին ուղղված դիմումում ընդգծել էր, որ ր Նիկոլ Փաշինյանն, օգտագործելով իր պաշտոնից բխող ազդեցությունը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը անձանց նկատմամբ՝ պայմանավորված նրանց ազգային ծագումով, քաղաքական և այլ հայացքներով:

Թե ի՞նչ հիմքով են իրավապահները մերժել վարույթ նախաձեռնել, չեն մանրամասնում:

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան

Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է՝ ինչպես են անցել խորհրդարանական ընտրությունները Հայաստանում. «Քայլ 1. Տարածել ատելության խոսք քարոզարշավի ընթացքում ընտրողի կամքին միջամտելու նպատակով, Քայլ 2. Կիրառել վարչական...

Պետք է հասկանալ, թե այս հանգրվանում մեզ ինչ գործիքակազմ է պետք է և որոնցից մենք պետք է խուսափենք. Քրիստինե Վարդանյան

Պետք է հասկանալ, թե այս հանգրվանում մեզ ինչ գործիքակազմ է պետք է և որոնցից մենք պետք է խուսափենք. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է, թե ընդդիմադիր ուժերն ինչ քննարկումներ են անցկացնում միասին. «Մեզ համար շատ կարևոր է իմանալ վերջնական պատկերը, հասկանալ, թե մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան« կուսակցությունը հաղթահարե՞լ է...

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառմամբ, պնդել է, որ երեկ Հորմուզի նեղուցում պարեկություն իրականանող կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից։ Նա նշել է, որ ԱՄՆ-հ պետք է պատասխանի այս հարձակմանը։...

Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ

Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ

Այսօր՝ հունիսի 9-ին, տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես գրում է shamshyan.com-ը, տեղացած անձրևն ու կարկուտը որոշ ժամանակ Ծաղկաձոր քաղաքի մի քանի փողոցներ, այդ թվում՝ դեպի ճոպանուղի տանող ճանապարհահատվածը,...