Իրանը պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների և առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղղակի երկխոսության հնարավորություն դեռ չկա։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբաս Արաղչին։
«Մեր դիրքորոշումն այս հարցում լիովին պարզ է։ Իրանը, առավելագույն ճնշման քաղաքականության, հնչեցված սպառնալիքների ներքո ուղղակի բանակցությունների մեջ չի մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չի փոխվել Իրանի և Իրանի ժողովրդի նկատմամբ մյուս կողմի մոտեցումը։ Հաշվի առնելով այն քաղաքականությունն ու մեղադրանքները, որոնք ամեն օր հնչում են, մենք ուղղակի բանակցությունների չենք գնա ամերիկյան կողմի հետ, բայց անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է»,- ընդգծել է նա SNN հեռուստաալիքի եթերում։
Արաղչիի խոսքով՝ Թեհրանի գլխավոր խնդիրը երկրի և նրա ժողովրդի շահերի պաշտպանությունն է, և ու իշխանությունը դրա կատարման համար «ոչ մի հնարավորություն բաց չի թողնի»։