Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Մոսկվա

Ապր 17, 2025

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ժամանման կադրերը հրապարակվել են նրա Telegram ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի նախապես ծրագրված այցը Ռուսաստան տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով և երկու երկրների՝ որպես ռազմավարական գործընկերների շարունակական խորհրդակցությունների շրջանակում։

Այցի ընթացքում Արաղչին նախատեսում է քննարկել և կարծիքներ փոխանակել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ վերջին անուղղակի բանակցությունների վերաբերյալ։

 

Նմանատիպ նյութեր

Ասեք՝ թող չխանգարեն էլի, ասեք՝ թող չզզվեցնեն էլի․ Արթուր Խաչատրյանը՝ Հակոբ Արշակյանին 

Այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց նրա եւ Հայկ Կոնջորյանի միջեւ, որը նստած տեղից ռեպլիկներ էր անում։ «Ասեք՝ թող չխանգարեն էլի, ասեք՝ թող չզզվեցնեն էլի»,-նիստը...

Վրաստանը տարանցիկ երկիր է և անալիզ անցկացնելու խնդիր չկա. ինչի՞ հիման վրա են պահվում մեքենաները․ արտահանման մասնագետ

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել...

Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին և Վենսին

Վրաստանի վարչապետը բաց նամակ է գրել Թրամփին և Վենսին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հղած բաց նամակում տարակուսանք է հայտնել ամերիկյան կողմի լռության համար վրաց-ամերիկյան հարաբերությունների վերալիցքավորման և ռազմավարական գործընկերության վերականգնման առնչությամբ։...

Եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանար ունենալ բնակարան․ Թագուհի Թովմասյան

Եթե Հայկ Կոնջորյանը լավ լրագրող լիներ, ինքն էլ կկարողանար ունենալ բնակարան․ Թագուհի Թովմասյան

Այստեղ նստած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որի կինն աշխատում է «Հայփոստ»-ում, 2021-ին թվականին նրա տարեկան աշխատավարձը, ըստ հայտարարագրի, 6.8 միլիոն դրամ էր, այդ ժամանակ արդեն Հայկ Կոնջորյանը դարձավ ֆրակցիայի ղեկավար, 2022 թվականին...

Դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում․ Էմին Թորոսյան

Դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում․ Էմին Թորոսյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի հայտարարությունը․ «Վերջին շրջանում առցանց, տպագիր, սոցիալական տեղեկատվական տարբեր միջոցներով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի և իմ պաշտոնավարության հարցի հետ կապված շատ անդրադարձեր եղան: Պարտավորված եմ զգում տեղեկացնել...