«Իրական Հայաստան»-ը պետականության հիմքերի քանդման ծրագիր է. Մետաքսե Հակոբյան

20 Օգոստոսի, 2025

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա մի դրվագ է «իրական» Հայաստանից…

Առաջին հայացքից թվում է՝ խոսքն իշխանության ազնվության մասին է, որ իբր պետք է վերջ դնել պատրանքներին ու տեսնել իրականությունը։ Բայց խորքում այդ նոր տերմինը լցված է վտանգավոր բովանդակությամբ․ այն ոչ թե ժողովրդին ազատում է կեղծիքներից, այլ հակառակը՝ սովորեցնում է հաշտվել պարտության հետ։

Փաշինյանը հայտարարում է, որ արցախցիների վերադարձը «իրատեսական չէ»։ Այս ձևակերպումը ևս սովորական քաղաքական հայտարարություն չէ․ այն ամբողջական ազգային իրավունքների մերժում է։ Հայրենազրկումը ներկայացվում է որպես բնական վիճակ, և այսպես ժողովուրդը դաստիարակվում է ապրել կորստի հետ համակերպված։ Եթե այսօր «իրականությունը» Արցախն է առանց հայերի, վաղը նույն տրամաբանությամբ կարող են «իրատեսական» համարվել Հայաստանի այլ տարածքային կորուստներ։

«Իրական» Հայաստանը ըստ Փաշինյանի նշանակում է՝ Հայաստանը պետք է իր արտաքին և ներքին քաղաքականությունը հարմարեցնի թշնամու թելադրանքին։ Հակառակ դեպքում՝ «կգա պատերազմ»։ Բայց սա արդեն ոչ թե պետական մտածողություն է, այլ կապիտուլյացիայի փիլիսոփայություն։

Ընդունված է ասել՝ եթե պետության մեջ կան քաղբանտարկյալներ, ապա այդ պետությունը բռնազավթված է։ Այսօր Հայաստանի դատարաններում ընթանում են գործեր, որոնք այլ կերպ, քան քաղաքական հաշվեհարդար, անվանել հնարավոր չէ։ Այս մարդիկ հայտնվել են ճաղերի հետևում միայն այն պատճառով, որ չլռեցին։ Ուրեմն «իրական Հայաստանը» ոչ թե ազատության, այլ ճնշումների ու վախի երկիր է։

Իշխանության նպատակը պարզ է․ մարդկանց ներշնչել, որ արժանապատվությունն ավելորդ է։ Թելադրվում է ապրել փոքրացած պետության պայմանական գոյությամբ՝ առանց մեծ նպատակների ու մեծ երազանքների։ Իսկ ժողովուրդը, որ ապրում է պարտվածի հոգեբանությամբ, այլևս չի դիմադրում։

Այսպես կոչված «իրական Հայաստան»-ը ազգային պետության կառուցման մասին չէ։ Այն պետականության հիմքերի քանդման ծրագիր է, որը մեզ պարտադրում է ապրել ոչ թե որպես անկախ և արժանապատիվ ժողովուրդ, այլ որպես պարտված ու հարմարված հասարակություն։ Իսկ երբ հերոսների ծնողներին դատում են, երբ հոգևոր առաջնորդին բանտարկում են, երբ պատգամավորներին հետապնդում են, նրանց հետ պայքարի նետված ընկերներին պահում են ճաղերի հետևում, այդ «իրականությունը» դառնում է ոչ թե ճշմարտություն, այլ բռնապետական կեղծիք։

Հայաստանի իրականությունը կարող է լինել միայն արժանապատվության ու ազատության վրա հիմնված պետություն։ Իսկ եթե ներկայիս իշխանությունը դա չի ապահովում, ապա հենց այդ իշխանությունն է մեր ժողովրդի առջև ծառացած ամենամեծ վտանգը»։

Նմանատիպ նյութեր

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին: Փորձ է արվում ճնշել բոլոր հնարավոր այն օջախները, որոնք որևէ ձևով կարող են իրեն դիմադրություն ցույց տալ: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ...

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...