Ինքը պղծեց ամեն ինչ. Աստված մի արասցե, եթե վերընտրվի. քաղաքացին՝ Փաշինյանի մասին

18 Մայիսի, 2026

Ադեկվատ չի նա․ հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան։ Այս մասին 24Newsի հետ զրույցում ասաց Փաշինյանին մերժող քաղաքացին։

«Այո՛։ Իմ եղբայրը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ բռնի անհետացած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանն է։ Բայց, հավատացե՛ք, իմ առաջին հոգու պոռթկումը հայրենիքի կորուստն է։ Եթե ես եղբորս կորցնեի, և լիներ արժանապատիվ պարտված երկրի կորուստ, ես թեթև կտանեի էս ցավը։ Ինքը պղծեց ամեն ինչ։ Աստված մի արասցե, եթե ինքը վերընտրվի, երևի թուրքական վիլայեթ ենք դառնալու։ Հայրենիքիս էս ձևի կորուստ, ես հանդուրժել և ներել չեմ կարող։ Ինքը հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան»,-ասաց նա։

«Ես հայ եմ։ Այո՛, ես անհետ կորած, բռնի անհետացած զինվորի քույր եմ։ Ամբողջ ցավն այն է, որ ինչ-որ մեկը համարձակվում է ասել՝ «դու այստեղից չես», «դու ո՞վ ես»։ Ես այս շենքի բնակիչ եմ և չէի կարող հանդուրժել, որ թուրքը գա իմ շենքի դիմաց, իմ տարածքն էլ պղծի, իսկ ես լռեմ։

Ես արդեն 30 տարի է՝ այս թաղամասի բնակիչ եմ։ Այստեղից հազիվ մի տասը հոգու տեսա։ Քառասուն րոպե մեքենայով սպասում էի ու տեսնում էի՝ ինչպես էին մարդկանց բերում, լցնում տարածքը։ Դա իր բերած մասսան էր։ Մեր շենքում գիտեմ երկու-երեք ընտանիք, որոնք մինչև հիմա աջակցում են իրեն։ Ամեն անգամ, երբ առիթ է լինում, իմ զարմանքն ու հիասթափությունն եմ հայտնում իրենց։

Ինչքան կարողացել եմ, պայքարել եմ իր դեմ, որովհետև կարծում եմ՝ ինքը իմ երկիրը տանում է կործանման, իմ ազգը՝ ոչնչացման, մեր ազգային արժանապատվությունը՝ ոտնահարման»- նշել է նա։

Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և քաղաքացու միջև։ Քաղաքացին բողոքել էր Փաշինյանի վարած քաղաքականությունից, ինչին ի պատաասխան՝ Փաշինյանը հիստերիայի մեջ էր ընկել՝ ասելով․

«Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներՍերժին էլ եմ կզացնելու, Ռոբին էլ, կալուգացուն էլ»։

 

Նմանատիպ նյութեր

Բացահայտ, անթաքույց. գերդոզավորված. Ռուբեն Մելքիյանը՝ Փաշինյանի մասին

Բացահայտ, անթաքույց. գերդոզավորված. Ռուբեն Մելքիյանը՝ Փաշինյանի մասին

Քիչ առաջ ուղիղ եթերով վարչապետի աթոռը զբաղեցնողը ԲԱՑԱՀԱՅՏ ատելության խոսք էր տարածում (1) քաղաքական հակառակորդների և (2) արցախցիների հանդեպ։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը. «Բացահայտ։ Անթաքույց։ Գերդոզավորված։ Դիտեք ։ Դիտեք ու համեմատեք Արտակ Ավետիսյանի...

Փաշինյանին մերժող քաղաքացին ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է, ով բռնի անհետացած է համարվում 2020 թ-ից

Փաշինյանին մերժող քաղաքացին ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է, ով բռնի անհետացած է համարվում 2020 թ-ից

Արաբկիր վարչական շրջանում այսօր Փաշինյանին էր մոտեցել և իր վրդովմունքը հայտնում, հայրենիքը գողանալու մեջ մեղադրում մի կին, որի հետ զրուցելիս Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել ու սկսել էր արցախցիների դեմ ատելության քարոզ գեներացնել։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝  կինը ռազմական...

ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ. ԿԸՀ

ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ. ԿԸՀ

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Մուսատաևիչ Սեյթիմովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ–ից  հայտնում են, որ ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է...

Գեղարքունիքում գործազրկությունը մեծ է, սակայն մարդիկ պատրաստ են աշխատել. Նարեկ Կարապետյան

Գեղարքունիքում գործազրկությունը մեծ է, սակայն մարդիկ պատրաստ են աշխատել. Նարեկ Կարապետյան

Արմավիրում տեսան և դրական, և բացասական բան։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով Արմավիր ու Գեղարքունիքի մարզեր կատարած այցերի տպավորությունները։ Դրականը ներկայացնելով՝ Կարապետյանը նշեց, որ մարդիկ...