Ինչու՞ է Ճապոնիայից վերադառնալիս Փաշինյանի օդանավը վայրէջք կատարել Մոնղոլիայում ու Ղազախստանում. «Հետք»

8 Սեպտեմբերի, 2025

«Հետքը» գրում է. «Սեպտեմբերի 5-ին ճապոնական Օսակայից վերադարձող ՀՀ կառավարական ինքնաթիռը 2 անգամ միջանկյալ կանգառ է կատարել Մոնղոլիայում եւ Ղազախստանում, սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմը թերի է պատասխանել «Հետքի» հարցմանը տեղի ունեցածի վերաբերյալ:

Վարչապետին հարցրել էինք, թե ինչ նպատակով է ինքնաթիռը կանգառ կատարել Ուլան Բատորում եւ Ալմաթիում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ պաշտոնապես որեւէ հաղորդագրություն չի եղել Մոնղոլիա եւ Ղազախստան մեկնելու մասին: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ ինքնաթիռն Ուլան Բատորի օդանավակայանում կանգ է առել վերալիցքավորման նպատակով: Սակայն անպատասխան է մնացել մեր հարցը, թե ինչու է բորտն այնտեղ մնացել 3 ժամ:

Պատասխան չենք ստացել նաեւ հարցին, թե վերալիցքավորման համար ինչու է ընտրվել հենց Ուլան Բատորը, որը բավական հեռու է Օսակա-Երեւան հետադարձ թռիչքի ամենաօպտիմալ թվացող երթուղուց: Հարկ է նկատել, որ օգոստոսի 30-ին Երեւան-Թիենծին թռիչքի ժամանակ ինքնաթիռը Մոնղոլիայի օդային տարածք չէր մտել, փոխարենը վերջնակետ էր հասել՝ չինական Ուրումչիում միջանկյալ վայրէջք կատարելով։

Միաժամանակ Փաշինյանի աշխատակազմից չեն պատասխանել, թե ինչու է օդանավը Երեւան վերադառնալիս մի կանգառ էլ Ալմաթիում արել: Այսինքն՝ այս կանգառը որեւէ կերպ, այդ թվում՝ վերալիցքավորման նպատակով չի պատճառաբանվել:

ՀՀ կառավարական Airbus A319 ինքնաթիռը, ինչպես ժամանակին «Հետքին» հայտնել էին վարչապետի աշխատակազմից, նախատեսված է մինչեւ 5600 կմ հեռավորության թռիչքների համար:

Մյուս կողմից՝ նկատենք, որ Օսակա-Ուլան Բատոր թռիչքի հեռավորությունը, ըստflightaware.com-ի, եղել է շուրջ 3050 կմ (խոսքը ոչ թե ուղիղ երթուղու, այլ տեղի ունեցած, փաստացի թռիչքի մասին է): Իսկ ահա Ուլան Բատորից մինչեւ Ալմաթի ՀՀ պետական օդանավն, ըստ նույն աղբյուրի, անցել է մոտ 2430 կմ: Ալմաթի-Երեւան փաստացի թռիչքն էլ եղել է 2830 կմ:

Նշենք, որ այս թվերը ճշգրիտ չեն, քանի որflightaware.com-ը թռիչքների որոշ հատվածներում չի կարողացել հետեւել օդանավի շարժին եւ այդ հատվածներում երթուղին հաշվարկել է ամենակարճ ճանապարհով՝ ուղիղ գծով (նկարներում դրանք սպիտակ են): Բայց դա չի նշանակում, թե շեղումը մեծ է: Ամեն դեպքում, flightaware.com-ի համաձայն՝ Ուլան Բատոր-Ալմաթի-Երեւան թռիչքի ժամանակ օդանավն ընդհանուր անցել է 5260 կմ, այսինքն՝ ավելի կարճ, քան առանց վերալիցքավորման կարող էր անցնել կառավարական ինքնաթիռը:

Այս ֆոնին, նաեւ հաշվի առնելով վարչապետի աշխատակազմի լռությունը, պարզ չէ, թե ինչու է Airbus A319-ը վայրէջք կատարել Ալմաթիում:

Այսպիսով՝ պարզ չէ, թե ինչու է Օսակայից վերադառնալիս ՀՀ կառավարական ինքնաթիռը վերալիցքավորման նպատակով կանգառ կատարել ոչ թե Չինաստանի հյուսիսում գտնվող որեւէ քաղաքում, այլ օպտիմալ երթուղուց բավական հեռու ընկած Ուլան Բատորում, իսկ այնտեղից Երեւան թռչելիս եւս մեկ անգամ վայրէջք կատարել Ալմաթիում»:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...