Ինչպիսի թափանցիկ ակնարկ. «Փաստ»

25 Մարտի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանական կառավարության անդամներից մեկը ֆեյսբուքյան գրառում է արել և մասնավորաբար ասել հետևյալը. «Շատ կարևոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը»:

Ճիշտ է ասում, նրա հետ միանգամայն համամիտ ենք: Բայց ստացվում է, որ սույն նախարարը ակամա ասել է, որ սխալ է արել ժողովուրդը՝ ընտրելով ՔՊ-ին, և որ այլևս նման սխալ չանի: Չէ՞ որ հենց ՔՊ-ն է հնարավոր ու անհնար մեթոդներով սոսնձված մնացել աթոռներին, չնայած երկիրն ու բանակը խայտառակ պարտության են տարել, չնայած Արցախն են ուրացել ու հանձնել, չնայած երկիրն ու ժողովրդին տարան ու տանում են ծանրագույն աղետների ու փորձությունների…

Ավելին, նույնիսկ ՏԻՄ ընտրություններում, երբ ՔՊ-ն ու իր թեկնածուները մերժվում են ու պարտվում, Փաշինյանի իշխանությունը ռեպրեսիվ միջոցներով, տարբեր մանիպուլյացիաներով ամեն ինչ անում է այդ «սխալն ուղղելու» համար: Դա այնքան հաճախակի է դրսևորվել, որ նույնիսկ հատ-հատ նորից հիշեցնել չարժե:

Մի խոսքով, ՔՊ-ն, նույնն է, թե՝ Փաշինյանը, ամեն կերպ ու ամեն գնով կառչած է իշխանությանը, այն կարգի է կառչած, որ ոչ մի դեպքում, ոչ մի ընտրության պարագայում, եթե անգամ 0 ձայն ստանա, չի պատրաստվում հեռանալ:

Այնպես որ, կարկառուն քպականը շատ թափանցիկ հասկացրել է մեր ընտրողներին, թե ինչու չի կարելի ընտրել ՔՊ-ին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները։ Տեսականորեն և պատմականորեն՝ հնարավոր է կառավարել երկիրը առանց տնտեսագիտական խոր գիտելիքների կամ «տնտեսագիտական մտքի», քանի որ պետական ղեկավարի առաջնային գործառույթը քաղաքական...

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրին էլի հեղափոխություն է պետք»,- նախկի ԱԽ քարտուղարի գրքի շնորհանդեսին ասում է Նիկոլ Փաշինյանը։ Շատ չծավալվեմ։ Դուք թերեւս այսօր լսել եք նրա նախընտրական հաջորդ կարգախոսը կամ քարոզչության առանցքը։...

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ...

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ...

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կրեմլում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը։ Ամերիկացի բանակցողները շաբաթ օրը ժամանել...