Ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը․ «Փաստ»

11 Հունիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Ընտրական գործընթացների ավարտից հետո ի հայտ եկած տվյալների անհամապատասխանությունները հերթական անգամ հանրային և քաղաքական բուռն քննարկումների առիթ են դարձել։ Իշխանության ներկայացուցիչները շտապում են արդարանալ՝ պնդելով, թե հայտնաբերված սխալ մուտքագրված թվերը ոչ այլ ինչ են, քան սովորական տեխնիկական վրիպակի արդյունք, և դրանցում պետք չէ փնտրել միտումնավոր ընտրակեղծարարության տարրեր։ Գուցե հնարավոր լիներ հավատալ իշխանական այս պնդումներին և տեղի ունեցածը վերագրել մարդկային գործոնին կամ համակարգչային թերացումներին, եթե այդ «վրիպակներն» այդքան դրամատիկ և բախտորոշ ազդեցություն չունենային ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Ուշագրավ է, որ, այսպես կոչված, «տեխնիկական սխալների» արդյունքում հարվածի տակ է հայտնվել հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ընդամենը մի քանի տասնյակ ձայնի տարբերությամբ փորձ է արվում ԲՀԿ-ին դուրս թողնել խորհրդարանից։ Սա պարզապես մաթեմատիկական անճշտություն չէ. սա քաղաքական գործընթաց է, որն ուղղակիորեն փոխում է ապագա խորհրդարանի ամբողջ կոնֆիգուրացիան։ Երբ «սխալմունքի» արդյունքում քաղաքական ուժերից մեկը զրկվում է մանդատներից, իսկ մյուսը ստանում է բացարձակ առավելություն, «տեխնիկական վրիպակ» թեզը կորցնում է իր հավաստիությունը։

Այս իրավիճակը լրջագույն կասկածներ է առաջացնում ձևավորվող խորհրդարանի լեգիտիմության վերաբերյալ։ Տարբեր տեղամասերից ստացված և սխալ մուտքագրված տվյալների արդյունքում պարզապես խաթարվում և փոխվում է ընտրողների իրական կամարտահայտության պատկերը։ Նույնիսկ եթե մի կողմ դնենք մինչև ընտրությունները տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, վարչական ռեսուրսի հնարավոր կիրառումն ու նախընտրական շրջանի այլ չարաշահումները (չնայած հնարավոր չէ մի կողմ թողնել), բուն հաշվարկի և տվյալների մուտքագրման գործընթացն արդեն իսկ բավարար է իշխող ուժի «հաղթանակը» ապալեգիտիմ համարելու համար։

Ժողովրդավարական ընտրությունների հիմնարար սկզբունքը յուրաքանչյուր քվեի ճշգրիտ և անձեռնմխելի հաշվարկն է։ Երբ «տեխնիկական» անվան տակ թաքցվում են խորհրդարանի պատկերը վերաձևող թվեր, դա այլևս տեխնիկական խնդիր չէ, այլ քաղաքական ճգնաժամ, որի հետևանքները կարող են ծանր լինել պետության ժողովրդավարական ինստիտուտների համար։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ արդեն տեղեկություններ տարածվեցին, որ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Արդյո՞ք սա պատահականություն է, և արդյո՞ք առնվազն կասկածելի չէ, որ դա արվում է հենց այս պահին՝ իրավապահներին Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո, թողնում ենք ընթերցողի եզրակացությանը։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur

Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից: ArmLur.am–ի տեղեկություններով` մանդատից հրաժարվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան, փաստաբան Գոհար Մելոյանը, ՀՀ տարածքային կառավարման և...

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Դեսպանատնից նշել են, որ հուլիսի 16–18-ը տեղի ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ՝ Իրանից և աշխարհի տարբեր...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ԿԸՀ-ից: Ավելի վաղ ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտնել էր Ալեն Սիմոնյանը։ ՔՊ-ական մի քանի մարզպետներ ևս հայտարարել էին, որ նախընտրում...

Երկիրը՝ կրակոցների մեջ․ «Կարճ ասած»

  Հայաստանի լրահոսում հանցավորության մասին լուրերը քանակով հավասար են մյուս բոլոր լուրերին։ Միայն վերջին շաբաթում՝ բազմաթիվ կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, ծեծկռտուքներ։ Երեք լուր՝...

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար՝ նախորդ ամիս ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու ուղիներ գտնելու համար, գրում է Reuters-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ...