Ինչպես է փոխվել արդարադատության նախարարի տեղակալի ունեցվածքը մեկ տարում․ «Ժողովուրդ»

4 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի կենսագրությունն ու ունեցվածքը՝ պաշտոնը ստանձնելու պահից մինչև 2025 թվականը։ Աննա Կարապետյանը Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի դեկտեմբերի 17-ին։ Մինչ այդ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում և միջազգային կազմակերպություններում։ 2024 թվականի օգոստոսից Կարապետյանը եղել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ժողովրդավարական կառավարման բաժնի՝ արդարադատության ոլորտի համակարգող։ 2023-2024 թվականներին նա աշխատել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամում՝ որպես միջազգային-իրավական հարցերով փորձագետ։

2022-2023 թվականներին Կարապետյանը եղել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ։ Իսկ 2016-2022 թվականներին աշխատել է Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնում՝ սկզբում որպես առաջին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար և գլխավոր մասնագետ, իսկ հետագայում՝ բաժնի պետ։ Ինչ ունեցվածք ուներ նախքան տեղակալի պաշտոնը ստանձնելը։ Աննա Կարապետյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրից պարզ է դառնում, որ այդ պահին նրա անունով եղել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի 2/16 բաժնեմասը։ Բաժնեմասը ձեռք էր բերվել դեռևս 1995 թվականի օգոստոսի 10-ին։ Պաշտոնը ստանձնելու պահին նա տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Չեն հայտարարագրվել նաև արժեթղթեր, այլ ներդրումներ, հանձնված փոխառություններ կամ 4 մլն դրամը գերազանցող արժեք ունեցող թանկարժեք գույք։ Միաժամանակ, Աննա Կարապետյանն ունեցել է 2 մլն դրամի բանկային ավանդ։ Բանկային հաշիվներում առկա միջոցները կազմել են 461 հազար 383 դրամ, 4088 եվրո և 0.96 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ։ Պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում նշված հաշվետու ժամանակահատվածում Կարապետյանի ընդհանուր եկամուտը կազմել է 11 մլն 206 հազար 47.65 դրամ։ Դրանից 5 մլն 169 հազար 479 դրամը ստացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, 3 մլն 95 հազար 757 դրամը՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամից, իսկ 247 հազար 72 դրամը՝ Արդարադատության նախարարությունից։ Բացի այդ, նա ստացել է 3000 եվրո՝ Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալությունից/Լիտվայի Հանրապետությունից, 2400 եվրո՝ ԵԱՀԿ-ից, 837 եվրո՝ Եվրոպայի խորհրդից և 140 հազար դրամ՝ «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ հայաստանյան ներկայացուցչությունից։ 2024 թվական։

Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց առաջ՝ 2024 թվականի սկզբին, Կարապետյանի անունով եղել է նույն բնակարանի 2/16 բաժնեմասը, ինչպես նաև 1999 թվականի արտադրության Mitsubishi մակնիշի մարդատար ավտոմեքենա։ Սակայն 2024 թվականի դեկտեմբերի 3-ին Mitsubishi-ն օտարվել է նվիրատվության եղանակով։ 2024 թվականի վերջում Կարապետյանի բանկային հաշիվներում եղել է 403 հազար 609 դրամ, 4083 եվրո և 489 ԱՄՆ դոլար, իսկ բանկային ավանդը կազմել է 2 մլն դրամ։ Կանխիկ գումարը տարվա սկզբի 2 մլն դրամից հասել է 3 մլն դրամի։ 2024 թվականի ընթացքում Աննա Կարապետյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 11 մլն 359 հազար 852.07 դրամ։ 2025 թվական։ 2025 թվականին արդեն տեղի է ունեցել նրա ունեցվածքի էական փոփոխություն։ Սեպտեմբերի 19-ին Աննա Կարապետյանը ձեռք է բերել բնակարան՝ 37 մլն 960 հազար դրամով։ 2025 թվականի վերջում նրա անունով առկա է եղել ինչպես նոր ձեռք բերած բնակարանը, այնպես էլ 1995 թվականին ձեռք բերված բնակարանի 2/16 բաժնեմասը։ 2025 թվականի ընթացքում նրա բանկային ավանդը՝ տարվա սկզբի 2 մլն դրամից, տարվա վերջին դարձել է զրո։ Բանկային հաշիվներում տարվա վերջում առկա է եղել 1 մլն 476 հազար 397 դրամ, 1494 եվրո, ինչպես նաև մեկ այլ հաշվին՝ 85 հազար 897 դրամ։ ԱՄՆ դոլարային հաշվի մնացորդը զրո է եղել։

Կանխիկ գումարը ևս ավելացել է․ տարվա սկզբի 3 մլն դրամից տարեվերջին այն հասել է 5 մլն 300 հազար դրամի։ Ամենաէական փոփոխությունը, սակայն, եղել է եկամուտների մասով։ 2025 թվականին Աննա Կարապետյանը հայտարարագրել է ընդհանուր 52 մլն 381 հազար 428 դրամ եկամուտ։ Դրանից 18 մլն 645 հազար 28 դրամը Արդարադատության նախարարությունից ստացած աշխատանքի վարձատրությունն է։ Բացի այդ, նա 32 մլն 900 հազար դրամ է հայտարարագրել Ամերիաբանկից ստացված փոխառությունների, ևս 670 հազար դրամ՝ Էվոկաբանկից ստացված փոխառության տեսքով։ Բանկային ավանդների կամ այլ միջոցների դիմաց ստացված տոկոսային եկամուտը կազմել է 166 հազար 400 դրամ։ Բնակարանի ձեռքբերման արդյունքում 2025 թվականի վերջում Կարապետյանն ունեցել է նաև վարկային պարտավորություն։

Դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 29 մլն 495 հազար 398 դրամ, իսկ տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները՝ 4 մլն 74 հազար 602 դրամ։ Նոր բնակարանի համար կատարվել են նաև 4 մլն 260 հազար դրամի վերանորոգման ծախսեր։ Այսպիսով, Աննա Կարապետյանի՝ նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարագրերում արձանագրվել է ունեցվածքի և ֆինանսական պարտավորությունների փոփոխություն․ 2024 թվականին նա ունեցել է բնակարանի 2/16 բաժնեմաս, Mitsubishi ավտոմեքենա, 2 մլն դրամ ավանդ և 3 մլն դրամ կանխիկ, իսկ 2025 թվականի վերջին արդեն հայտարարագրել է 37.96 մլն դրամով ձեռք բերված բնակարան, 29.5 մլն դրամ վարկային պարտավորություն և 5.3 մլն դրամ կանխիկ գումար։ Միաժամանակ, 2025 թվականի տարեկան հայտարարագրված եկամուտը կազմել է ավելի քան 52.3 մլն դրամ»։

Նմանատիպ նյութեր

2015-ից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ. Ազիզյան

2015-ից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ. Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է. «2015 թվականից ի վեր՝ առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է երեք արևադարձային փոթորիկ՝ «Լոուել», «Կարինա» և «Մարի»։ «Լոուել»՝...

ԱՄՆ-ում հետաքննում են COVID-19-ի պատվաստումներից հետո զինվորականների մահվան դեպքերը

ԱՄՆ-ում հետաքննում են COVID-19-ի պատվաստումներից հետո զինվորականների մահվան դեպքերը

Պենտագոնը և ԱՄՆ Առողջապահության նախարարությունը հետաքննում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հետևանքով ամերիկացի զինվորականների հնարավոր մահվան դեպքերը։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ առողջապահության նախարարի խորհրդական Թերեզա Լոնգին։ Նրա խոսքով՝ իրեն...

Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին․ «Հրապարակ»

Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ 150 թուրք գործարարներ են Հայաստան ժամանել, որոնք «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում հայ գործարարների հետ երկօրյա տնտեսական ֆորումի էին մասնակցում: Տեղեկացանք, որ միջոցառումը, որի կազմակերպիչն Արդյունաբերողների եւ գործարարների միությունն է,...

Կրթել չստացվեց, որոշել է պատժել․ «Հրապարակ»

Կրթել չստացվեց, որոշել է պատժել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ընտրություններից առաջ մի քանի ամիս պասիվացած ու հանրային դաշտից անհետացած Աննա Հակոբյանն ամռանը հանկարծ միանգամից ակտիվացավ եւ սկսեց խոսել ընտանեկան բռնության, կանանց իրավունքների մասին եւ այդ թեմայով անգամ փոդքաստեր է վարում: Նրա ուղիղ...

TRIPP-ը ԱՄՆ-ին թույլ կտա Հայաստանում իր զորքերը տեղակայել Իրանի սահմանների մոտ. Ալեքսեյ Շևցով

TRIPP-ը ԱՄՆ-ին թույլ կտա Հայաստանում իր զորքերը տեղակայել Իրանի սահմանների մոտ. Ալեքսեյ Շևցով

Հայաստանում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել Իրանի սահմանին անմիջական հարևանությամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «Դա Արևմուտքին, ամերիկացիներին հնարավորություն է տալիս...