Ինչո՞ւ են Գալյանն ու Մակունցը թաքցնում Բոնոյի հետ հանդիպման մասին․ Panorama

Ապր 11, 2025

Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանը, որ ապրիլի 7-11-ը գործուղվել էր ԱՄՆ`  Վաշինգտոնում «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելու համար, ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ։

«Ապրիլի 9-ին ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով՝ 17:30-ին), սակայն մինչ այս պահը չկա պաշտոնական հաղորդագրություն ոչ միայն այս հանդիպման, այլև ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ։ Միգուցե կա, ես չեմ հանդիպե՞լ»,-գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Panorama.am-ը պետքարտուղարությունից տեղեկացավ, որ ապրիլի 9-ին  Լուի Բոնոյի հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Այն նախատեսված չի եղել լուսաբանման համար։ Սակայն ոչ դեսանատունը, ոչ էլ նախարարությունը որևէ տեղեկատվություն չեն տարածել ոչ միայն Բոնոյի, այլ հանդիպումների մասին։

Ինչո՞ւ որևէ տեղեկատվություն այդ հանդիպման վերաբերյալ չի հրապարակվել։ Ի պատասխան Panorama.am-ի հարցի ԱՆ մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը նշեց, որ նախարարի այցի վերաբերյալ դեռ հրապարակումներ կլինեն, խնդրեց հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

 

Նմանատիպ նյութեր

Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»

Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հրապարակային վարքն ու գործունեությունը բացահայտորեն նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ են դրսևորվում, արդեն հասցրել են շատերը նկատել: Ըստ որում, Փաշինյանի ճառերի, ելույթների կամ...

Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները կրկին ճանապարհ են փակել

Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները կրկին ճանապարհ են փակել

Այսօր՝ ապրիլի 22-ի վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երեւան մտնող մայրուղին։ Նրանք պահանջում են որ թիվ 25 և  թիվ 59 երթուղու ավտոբուսները հասնեն մինչեւ իրենց գյուղ՝ Պռոշյան և Քասախ: Հիշեցնենք, որ վերջին անգամ այս համայնքների...

Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Փաշինյանի համար. «Փաստ»

Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Փաշինյանի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հնարավորության շուրջ: Արտաքուստ սա տարօրինակ կարող է թվալ՝ հաշվի առնելով Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև տարբեր...

ՔՊ-ականները ցանկացել են «ԱՆԻՖ»-ի և այլ գործերով «հարցաքննել» Ավինյանին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ականները ցանկացել են «ԱՆԻՖ»-ի և այլ գործերով «հարցաքննել» Ավինյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին Ազգային Ժողով էր հրավիրել՝ դռնփակ նիստի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՔՊ-ականները դիմել են Ավինյանին՝ պահանջելով գալ ու բացատրություն տալ տրանսպորտի գնի չվճարման...

Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»

Անշարժ գույքի շուկայում նկատվող վտանգավոր միտումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկան գտնվում է դինամիկ զարգացման փուլում։ Երևանում և նրա մերձակա տարածքներում նկատվում է շինարարական բում, գներն աննախադեպ աճում են, իսկ պահանջարկը՝ թե՛ ներհայաստանյան, թե՛ արտաքին, չի նվազում։...