Ինչո՞ւ են ՊԵԿ-ից դժգոհում տնտեսվարողները՝ ԱԱՀ վերադարձի հետ կապված. «Փաստ»

22 Մայիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում շատացել են տնտեսվարողների դժգոհությունները՝ կապված ԱԱՀ վերադարձի հետ։ Բանն այն է, որ, ըստ մեզ դիմած գործարարների, ՊԵԿ–ը սկսել է երկար ժամկետներում վերադարձնել ԱԱՀ գումարները, ինչը խնդիրներ է ստեղծում բիզնեսի համար, վերջիններս չեն կարողանում վճարումներ կատարել կոնտրագենտներին, գումարը չի վերադառնում տնտեսություն։

Այս ամենը ակնառու է դառնում նաև պաշտոնական վիճակագրությունից։ 2025 թվականի 1-ին եռամսյակում ԱԱՀ վերադարձի ցուցանիշը կազմել է մոտ 66 միլիարդ դրամ, ինչը 11,8 միլիարդ դրամի չափով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ տնտեսվարողներին վերադարձվել էր մոտ 78 միլիարդ դրամ: Ի դեպ, նշենք, որ մինչ այս նշյալ ցուցանիշը տարեցտարի աճել է։

Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, դժվար չէ կռահել. ՊԵԿ–ը ջանում է հնարավորինս լավ արդյունքներ ցույց տալ։ Որոշ մասնագետների պնդմամբ էլ, իրականում խնդիրը կապված է նաև նրա հետ, որ տնտեսության որոշ ճյուղերում նախորդ տարիներին մեծ գումարներով վերադարձ է կատարվել, և այժմ այդքան վերադարձ կատարելու հիմքեր չկան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Չեմ կարող հիշել մի խոստում, որ Նիկոլ Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել․ Քրիստինե Վարդանյան 

«Ես պիտի փորձեմ ելույթով բացատրել՝ այս երկու օրերին ինչ է կատարվում, բայց, որ ավելի կարևոր է, ինչու է այս ամեն ինչը կատարվում։ Բոլորդ լսել եք լուրը՝ երկրորդ նախագահի 2 ամսով կալանավորելու մասին։ Այս ամեն ինչը մատուցվում է Նիկոլ Փաշինյանի...

Փաշինյան-Ալիև զույգի շահերը համընկնում են․ Արթուր Խաչատրյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

  «Երկու օր է արդեն՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ալիևի պարտադրած բռնակալությունը, որը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի շահերից, հաղթարշավում Հայաստանի Հանրապետությունում: Նիկոլ Փաշինյանի՝ այստեղից հնչած ուղիղ հրամանով իրավապահ...

Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել

Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել

Օգոստոսի 25-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ SHAMSHYAN.com զանգահարած կալանավորներից մեկի հարազատը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 66 խցում, որտեղ,...

Զարեհ Սինանյանը վերանշանակվել է

Զարեհ Սինանյանը վերանշանակվել է

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։ Որոշումը հրապարակվեկ է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Զարեհ Սինանյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է 2019...