Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ»

13 Հունվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ Հայաստանի օրվա իշխանությունները օգտագործում են ամեն հնարավորություն՝ օրենքների տարբեր վիճահարույց դրույթները որպես մահակ կիրառելու ընդդիմության դեմ: Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 236 հոդվածի 2­րդ մասին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում հանրահավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար:

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին ԱԺ պատգամավորների 1/5­ը դիմել էր Սահմանադրական դատարան՝ այդ կետը հակասահմանադրական ճանաչելու համար: ՍԴ­ն հայցը վարույթ էր ընդունել, սակայն հետո ՍԴԱՈ­156 որոշմամբ կասեցրել էր վարույթն ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով: Մեկ տարի անց ստացվել էր Հանձնաժողովի կարծիքը, այն է՝ այդ նորմը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև ազատ հավաքներ անցկացնելու ԵՄ ուղեցույցին: Տրամաբանորեն դրանից հետո ՍԴ­ն պետք է վերսկսեր հարցի քննությունը, սակայն դա չի անում:

Մենք դեռևս 2025 թ. դեկտեմբերի 15­ին գրավոր հարցում էինք ուղարկել ՍԴ՝ խնդրելով պատասխանել, թե ե՞րբ է նախատեսվում վերսկսել հարցի քննությունը: ՍԴ­ն հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է որևէ գրություն ուղարկեր՝ կա՛մ հարցին որևէ կերպ պատասխանելու, կա՛մ «լրացուցիչ ուսումնասիրության» համար ևս 30 օրվա անհրաժեշտության մասին ծանուցելու (թեպետ դժվար է պատկերացնել, թե այդ պարզ հարցին պատասխանելու համար ինչ «լրացուցիչ ուսումնասիրություն» կարող է պետք լինել): Անցել է 17 աշխատանքային օր, սակայն ՍԴ­ից այդպես էլ պատասխան չենք ստացել: Բարձրագույն դատարանն ինքն այսպիսով անտեսում է օրենսդրական պահանջը: Դժվար է ասել՝ իրենք էլ չեն կողմնորոշվե՞լ՝ ինչ պետք է անեն, թե՞ չեն պատկերացնում՝ ինչպես չնեղացնել Նիկոլ Փաշինյանին, բայց և ակնհայտ հակաօրինական գործողությունների չգնալ: Ավելին, ՍԴ կայքում տեղադրված է ՍԴ առաջիկա նիստերի ժամանակացույցը, որտեղ առնվազն մինչև մարտի 3­ը այդ հարցի քննարկում նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ, մեր ունեցած տեղեկություններով, հասկանալով, որ այլ որոշում, քան հակասահմանադրական ճանաչելն է, հնարավոր չէ ընդունել, ՍԴ նախագահին դիմել է հենց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հարցի քննությունը առնվազն մինչև առաջիկա ընտրություններ ձգձգվի:

Նմանատիպ նյութեր

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով...

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք կարծում ենք, որ Եվրոպական միության և եվրոպական երկրների հետ ընդհանուր մոտեցումներ ունենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցում։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների...

Դեպի Եվրոպա ճանապարհին Ադրբեջան ենք դառնում․ Քրիստինե Վարդանյան

  «Նկատե՞լ եք, որ հայտարարված դեպի Եվրոպա գնալու ճանապարհին Հայաստանում, կառավարման մոդելի առումով, մենք մի տեսակ Ադրբեջան ենք դառնում։ Իլհամ Ալիևը դարձել է նախատիպ (դերային մոդել)․ ստանում ենք կանանց ներգրավման, կառավարման ինչ-որ...

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, նախքան փորձագիտական մակարդակով աշխատանքների իրականացումը, նպատակահարմար չէ, քանի որ դա ժամանակի անիմաստ վատնում կլինի։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի...

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ համագործակցելով...