Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»

16 Մայիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի առավել ընդգծված ջղաձիգ պահվածքը մի քանի խորքային պատճառ ունի: Առաջին պատճառն այն է, որ իր համար գնալով ավելի անմխիթարական են դառնում ներքին օգտագործման համար պաբերաբար արվող հարցումների արդյունքները: Տխուր պատկեր են ի ցույց դնում նաև անկախ կառույցների հարցումներն ու ուսումնասիրությունները:

Օրինակ՝ «Նախընտրական զարգացումների մոնիտորինգ» քաղաքացիական նախաձեռնության՝ օրերս իրականացրած մոնիթորինգն էլ ցույց է տվել, որ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր անձնական հակառեյտինգ ապահովել է հենց Նիկոլ Փաշինյանը: Փոխարենը անձնական ռեյտինգի դինամիկ աճ են արձանագրել Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ պատճառը վերաբերում է ընդդիմադիր հիմնական ուժերի պահվածքին: Ակնհայտ է, որ վերջիններս (խոսքը իրական ընդդիմադիրների մասին է) միմյանց նկատմամբ այլևս հանդես չեն գալիս, և բոլորն առանձինառանձին հետևողականորեն ու փաստարկված էլ ավելի են ոչնչացնում Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ ցածր վարկանիշը: Սրան գումարած՝ իր սատելիտ ուժերը որևէ կերպ չեն էլ մոտենում գոնե մխիթարական տոկոսների:

Վերջապես երրորդ պատճառն այն է, որ, չնայած ողջ վարչական ռեսուրսի կիրառմանը, «շրջիկ խմբերին» հավաքների բերելուն, այդուամենայնիվ, իր նախընտրական «հանրահավաքներին» այդպես էլ մարդաքանակ չի ապահովվում, եղածներն էլ պետական կառույցների աշխատակիցներ են, որոնց ներկայությունը պարզապես «ապահովել» են, կամ իր հետ «գնացածներն» ու իրավապահները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիրներին փողոցային բառապաշարով պիտակավորելուն, վիրավորելուն զուգահեռ՝ նա ամենօրյա ռեժիմով «պատերով է տալիս» քպական պատասխանատուներին, որ չեն կարողանում մարդաշատություն ապահովել;

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ»  թերթի՝ 16․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...