Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ»

Ապր 17, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 29-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո, որը նվիրված էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, տպավորություն էր, որ իշխանությունը համեմատաբար «հանդարտ» պահվածք դրսևորեց: Ճիշտ է, որոշ քպականների ու սատելիտների միջոցով շարունակեցին հակաարցախյան իրենց քարոզչությունը, բայց ծավալները սկզբում ավելի փոքր էին:

Սա զարմանալի էր այն առումով, որ, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները թշնամաբար են տրամադրված արցախցիների հանդեպ, նրանք միշտ սարսափել են արցախցիների կազմակերպվածության ու համախմբվածության հնարավորությունից, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ նրանք կա՛մ հեռանան Հայաստանից, կա՛մ մնան, բայց ցրված լինեն երկրով մեկ: Իրականում, մեր տեղեկություններով, սկզբնական «հանդարտության» պատճառն այն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը վստահություն է ունեցել, թե մասնակի սոցիալական «ժեստեր» կանեն, ու արցախցիների մեծ մասն այլևս փողոց դուրս չի գա, և միտինգավորները կցրվեն: Դրա համար նախ հայտարարեցին 40+10 հազարական դրամների հատկացման ժամկետը մեկ ամսով երկարաձգելու մասին:

Սակայն արցախցիները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենց հնարավոր չէ «ֆռացնել», որ իրենք հանձնվող տեսակ չեն, որ իրենց պայքարը շատ ավելի խորքային է, քան սոսկ սոցիալականը: Արդյունքում իշխանությունները փորձեցին ևս մեկ «ժեստ» անել՝ մեկ ամսով էլ նշյալ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգել՝ պայմանով, որ վրանները հավաքեն: Հասկանալի է, որ ի դեմս վրանների՝ Նիկոլ Փաշինյանը պայքարի բյուրեղացման օջախ է տեսնում, ինչից պարզապես սարսափում է: Սակայն դա էլ որևէ արդյունք չի տալիս, և քանի որ արցախցիների պայքարը լրջորեն անհանգստացնում է Փաշինյանին ու իր կողքը հավաքվածներին, նրանք ավելի ու ավելի թեժ քարոզչական պատերազմ են սկսել արցախցիների դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ. «Ժողովուրդ»

Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ԱԺ նիստը ոչ միայն ևս մեկ անհաջող օրինակ էր գործադիր և օրենսդիր մարմինների հարաբերության, այլև քաղաքական դեգրադացման կենդանի ցուցադրություն։ Կառավարության հարցուպատասխանը, որը նախատեսված է քաղաքացիներին հուզող խնդիրներին...

ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում. «Հրապարակ»

ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում իրար ոտքի տակ փորելու, իրար դեմ գործ տալու ժամանակներ են։ Առաջիկա համապետական ընտրությունները որքան մոտենում են, այնքան ներիշխանական գզվռտոցը թափ է հավաքում։ Պատգամավորներից մեկը մեզ պատմեց, որ բոլորը բոլորի դեմ «դոսյեներ» են հավաքում...

Կորսված կամ գողացված տոներ…. «Փաստ»

Կորսված կամ գողացված տոներ…. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վաղը Մայիսի 9-ն է: Հաղթանակի օրը: Անկախ ինչ-ինչ մարգինալ (լուսանցքային) շրջանակների կամ «անուն հանելու» ձգտող որոշ անձանց ասածներից, դա տոն է նաև մեր ժողովրդի համար: Թեկուզ այն պարզ պատճառով, որ 85 տարի առաջ մեր՝ ոչ մեծաքանակ ազգի հարյուր...

Հակակոռուպցիոն կոմիտեն «ռեյդի» է դուրս եկել. «Հրապարակ»

Հակակոռուպցիոն կոմիտեն «ռեյդի» է դուրս եկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում «ռեյդի» է դուրս եկել։ Օրումեջ ձերբակալություններ են, հիմնականում՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Մայիսի 2-ին ձերբակալել էին 2 անձի, որոնցից մեկը ՊԵԿ տեսուչ էր։ Նույն օրը կաշառք վերցնելու մեղադրանքով...