Ինչի՞ց եք նեղվում. Նիկոլի թիվն է. Գևորգ Թամամյան

3 Հոկտեմբերի, 2025

Բժիշկ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժողովուրդ ջան, ումից ի՞նչ ենք պահանջում․․․ Այսինքն, մնացած տեղերում բոլորն իրենց տեղերում էին, խնդիրը հենց էդ հանձնաժողո՞վն էր։
​Իրականում, չոր հաշվարկ է։ Իրենք շատ լավ գիտեն, որ բժիշկների կողմից իրենք գրեթե ձայն չունեն, էդ պատճառով գցել-բռնել են, ասել են՝ դե, քանի որ Հայաստանում 15 հազարից ավել բուժքույր կա, որ հանձնաժողովի նախագահը բուժքույր լինի, բուժքույրների մի մասն իրենց կընտրի։ Բայց էստեղ էլ չարաչար սխալվում են, բուժքույրերն էլ են իրենց բոյկոտելու և ոչ մի ձայն էլ չեն ստանալու, հենց այն բանի համար, որ այդ կարևորագույն մասնագիտությունը փորձեցին նման քստմնելի կերպով օգտագործել և արհեստական լարվածություն մտցնել բժիշկների և բուժքույրերի միջև։
Այո, բուժքույրը բժշկության հիմնասյուներից մեկն է, և աշխարհում կան բազմաթիվ առաջնորդ և ղեկավար բուժքույրեր, գիտությունների դոկտոր բուժքույրեր, այո՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, սակայն այդ մարդկանց միավորում է մեկ կարևոր բան՝ համապատասխան գիտելիք և համապատասխան փորձ։ Այո, գիտելիք և փորձ, որը համապատասխանում է տվյալ աշխատանքին։ Նույնը նաև բժշկի դեպքում է, եթե մարդը բժշկի դիպլոմ ունի, դա դեռ չի նշանակում, որ նա կարող է սիրտ վիրահատել կամ առողջապահական ռեֆորմ անել։
Ի միջի այլոց, Հայաստանում էլ կան շատ բուժքույրեր, որոնք բացի իրենց հիմնական մասնագիտությունից, անընդհատ կատարելագործվում են, լրացուցիչ կրթություն են ստանում, լեզուներ են սովորում, աշխատում են իրենց վրա և ես համոզված եմ մոտակա տարիներին Հայաստանում էլ կտեսնենք բազմաթիվ գիտությունների դոկտոր բուժքույրերի, որոնք լրջագույն դեր կունենան առողջապահության մեջ։
Իսկ այս դեպքի հետ կապված, շատ մի խորացեք, ամեն մարդ իրեն համապատասխան ընտրություն է անում, ինչի՞ց եք նեղվում։ Նիկոլի թիվն է»։

Share

Նմանատիպ նյութեր

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...