Ի դեպ, տպավորություն կա, որ Հայաստանի պաշտպանության նախարարը շարունակում է չտիրապետել իրավիճակին։
Սուրեն Պապիկյանն ասում է, որ Ադրբեջանի հռետորաբանության կտրուկ նվազումը զգացվում է նաև սահմանին։ Իսկ ի՞նչ կար սահմանին․․․ նույն Պապիկյանը և Նիկոլ Փաշինյանը հայտարարում էին, որ 2024 թվականը եղել է Հայաստանի պատմության ամենախաղաղ տարին։ Եթե սահմանին խաղաղ է եղել 2025թ․ օգոստոսի 8-ից առաջ, ապա ի՞նչն է նվազել, եթե նվազել է, ապա ինչպես է խաղաղ եղել։
Հատկանշական է նաև, որ այս հայտարարությունը Սուրեն Պապիկյանն արել է նոյեմբերի 3-ին՝ անդրադառնալով նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված՝ «չկա Սևան կա Գյոյչա և չկա Երևան կա Իրեվան հայտարարությանը»։ Սա տարածքային պահանջ է Հայաստանին, սա ինքնիշխանությանն ուղղված սպառնալիք է, ինչը պաշտպանության նախարարը հասկացել է ճիշտ հակառակը՝ հռետորաբանության կտրուկ նվազում։
Մանրամասն՝ տեսանյութում։






