Ի դեպ, հունիսի 4-ին Ազգային ժողովի զեկույցները բավականին զավեշտալի էին։ Բյուջեի կատարողականը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «2024թ․ նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատաեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել։ Գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ»:
Փաշինյանից անմիջապես հետո զեկույցով հանդես եկավ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ում բերած տվյալները, սակայն, հակասում էին վարչապետին:
Մանրամասն՝ տեսանյութում։