Ի դեպ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կամ ինչպես ՔՊ-ականներն են սիրում ասել՝ Թրամփի ուղու Ամերիակայի Միացյալ Նահանգների վերահսկողությանը հանձնելը Նիկոլ Փաշինյանը բացատրում է նրանով, որ ճանապարհի կառուցումը կարժենա մոտ 1 մլրդ դոլար և Հայաստանը ի վիճակի չէ սպասարկել այդ ծախսը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 7-ի ասուլիսում բացահայտեց այս կեղծ թեզը:
Նախագահը նշում է՝ Վարդենիս-Մարտակերտ 114 կիլոմետրանոց ճանապարհը, որի մի զգալի մասը կառուցվել է շատ ավելի բարդ տեղանքում և գրեթե զրոյից, արժեցել է ընդամենը 40 մլն դոլար։
Այսպես կոչված Թրամփի ուղին 43 կիլոմետր է․ սղաճով, փողի արժեզրկմամբ, ՔՊ-ի կոռուպցիայով ու ատկատներով հանդերձ, այդ ճանապարհը կարելի է կառուցել առավելագույնը 43 մլն դոլարով։
Մանրամասն՝ տեսանյութում։






