Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց․
«Եթե մենք բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր սեփական դիրքորոշմանը»։
Անհասկանալի է, թե «մեր սեփական դիրքորոշում» ասելով՝ ինքը ինչ նկատի ունի։ Օրինակ, մինչ այս հայտարարությունը նրա սեփական դիրքորոշումն այն էր, որ՝ եթե Բաքուն պահանջի փոխել սահմանադրությունը, Հայաստանը նույնը կպահանջի, քանի որ Ադրբեջանի սահմանադրությունում ևս տարածքային նկրտումներ կան։ Այսինքն ստացվում է՝ չպահանջելով Ադրբեջանից փոխել սահմանադրությունը, դա հակասում է Փաշինյանի նախնական դիրքորոշմանը։
Փաշինյանը նաև ասում է՝ մենք մեր սահմանադրությունը կփոխենք, բայց դա Ադրբեջանի նախապայմանը չի, դա մենք ենք այդպես ուզում։
Ի դեպ, այստեղ էլ, ըստ երևույթին, ներսում դիրքորոշումների համաձայնեցման խնդիր կա, քանի որ Արարատ Միրզոյանը այլ կարծիքի է։ Ըստ արտգործնախարարի՝ սահմանադրության փոփոխությունը, այնուամենայնիվ, նախապայման է Ադրբեջանի կողմից։
Փոխելո՞ւ եք, թե՞ չեք փոխելու։ Նախապայմա՞ն է, թե՞ նախապայման չէ․ քա՞նի անգամ է Փաշինյանը իրականությունը ներկայացնելուց խուսափելու։ Բայց արդյո՞ք դրա կարիքը կա, չէ՞ որ հանրության համար ամեն ինչ վաղուց պարզ է։
Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
Եթե ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...





