«Ի դեպ»․ Ռուսական շուկան փակվեց, եվրոպականը՝ լոգիստիկ խնդիրներ ունի

11 Հունիսի, 2026

Ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունը դեռ մայիսից արգելափակել է հայկական մի շարք արտադրանքի ներմուծումը։

Այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում էր, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա․ ասում էր՝ եթե ռուսական շուկան խնդիրներ ստեղծի, արտահանումները դեպի Եվրոպա կհնգապատկեն։ Նույն լավատեսությունն էին ցուցաբերում նաև իշխանության այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արարատ Միրզոյանը։

Ավելի ուշ ՔՊ-ականները հայտարարում էին՝ նույնիսկ լավ է, ապրանքները կմնան Հայաստանում, գները կնվազեն, ժողովուրդը կօգտվի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ միայն թե տեր կանգնեք խաղաղությանը, մնացած խնդիրները պետությունը կսուբսիդավորի։

Ամենահետաքրքիրը տեղի ունեցավ Փաշինյանի ծննդյան օրը, երբ նա հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ։ Դրանից հետո Գևորգ Պապոյանը հայտարարեց, թե հունիսի 7-8-ին խնդիրը կլուծվի, և արտահանողները կարող են հանգիստ լինել։ Պապոյանի վստահության հիմքն այն էր, որ հեռախոսազրույցում ջերմ էին խոսել։ Երկու ժամ անց արգելվեց հայկական ձկնեղենը։

Այսօր արդեն հունիսի 11-ն է։ Խնդիրը չի լուծվել։ Իսկ դեպի Եվրոպա արտահանումները «հնգապատկելու» մասին խոսող նույն նախարարը հիմա ասում է՝ այո՛, կա լոգիստիկ խնդիր, ԵՄ-ն հեռու է, և գործընթացը հեշտ չէ։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էին ընտրություններից առաջ խաբում եվրոպական հույսերով կամ ինչու էին խաբում, թե ռուսական սանկցիաները հունիսի 7-8-ը կավարտվեն։ Վերջապես՝ ո՞վ է փոխհատուցելու արտադրողի ու արտահանողի վնասները։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․Պեսկով

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․Պեսկով

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ, մինչդեռ Մոսկվան տպավորված է Վաշինգտոնի՝ խաղաղ կարգավորմանը ձգտելու պատրաստակամությամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք նման երկակիություն ենք...

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ....

Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն

Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն

Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Նախագահ Թրամփի հրավերով նրա հետ հանդիպելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Դրանից հետո ես մասնակցելու եմ Իսրայելի մեծ բարեկամ, սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին կազմակերպված արարողությանը։ Պետք է ասեմ, որ...

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ հետաձգվել է

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ հետաձգվել է

Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են,  Սպուտնիկ Արմենիա-ն տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանից։ Ուշացումով սպասվում է 6 չվերթ Ռուսաստանից՝ Նիժնի Նովգորոդից, Կազանից, Եկատերինբուրգից, ինչպես նաև երեք չվերթ` Մոսկվայից: Հետաձգվել են նաև Թել...

Ազգի վաղվա օրը կերտվում է այսօր. Հայր Ռուբեն

Ազգի վաղվա օրը կերտվում է այսօր. Հայր Ռուբեն

Հաճախ ենք ասում՝ «մանուկները մեր ապագան են», բայց ես կավելացնեի՝ նրանք հատկապես մեր ներկան են, Զանգակատան հոգևոր բակային ճամբարի փակման արարողությանն ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ «Նայելով ձեզ՝ տեսնում եմ ոչ միայն հոգևոր...