«Ի դեպ»․ Ինչո՞ւ է անհետացել Հայաստանի դրոշը 

31 Օգոստոսի, 2026

Ի դեպ, Ալիևն ու Փաշինյանը պատվիրակություններով հանդիպել են, սակայն՝ առանց պետական դրոշների։

Այսօր Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների ղեկավարների հետ է հանդիպում ունեցել, սակայն միայն Ալիևի հետ հանդիպմանը Հայաստանի դրոշը ներկայացված չի եղել։

Ի՞նչ է սա՝ պարզապես արարողակարգային «մանրուք», թե՞ նոր իրականության հերթական խորհրդանիշը։

Եթե նույնիսկ սա պարզապես արարողակարգային որոշում է, իշխանությունը պարտավոր է բացատրել դրա պատճառը։ Իսկ եթե սա նոր քաղաքական ձևաչափի դրսևորում է, ապա հասարակությունն առավել ևս պետք է իմանա՝ ի՞նչ է փոխվել, և ինչո՞ւ։ Իսկ գուցե Ադրբեջանի ղեկավարի պահա՞նջն է դրոշի բացակայությունը։

Ամենուրեք երկրի քարտեզը դոշին կրող մարդու համար, կարծում ենք, դժվար դրոշի անհետացումը սովորական դետալ լինի։ Պետական խորհրդանիշները պարզապես զարդարանք չեն․ դրանք ինքնիշխանության, պետականության և ազգային արժանապատվության խորհրդանիշներ են։

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ո՞ւմ է պետք այս ձևաչափը, և ի՞նչ ուղերձ է դրանով տրվում հասարակությանը։

 

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...