Ի՞նչ ես բերել մեզ՝ որպես «նվեր», որ հիմա էլ շնորհավորում ես․ Կորցրած սերո՞ւնդ․ Պարտված պատերա՞զմ. Սամվել Հակոբյան

Ապր 26, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին Քաղաքացու օրվա կապակցությամբ…

Ի՞նչն ես շնորհավորում։ Ի՞նչ դրական բան ես արել մեզ համար։ Ի՞նչ ես տվել քաղաքացիներիդ, բացի կորուստներից, անվերջ թանկացումներից ու ապագայի հանդեպ վախից։ Ինչպե՞ս ես համարձակվում շնորհավորել այն ժողովրդին, ում ձեռքից խլել ես հողը, հպարտությունը, սերն ու հանդուրժողականությունն իրար հանդեպ։

Ի՞նչ ես բերել մեզ՝ որպես «նվեր», որ հիմա էլ շնորհավորումես։ Կորցրած սերո՞ւնդ։ Պարտված պատերա՞զմ: Մեր արծիվ տղաները, որոնք պիտի հպարտություն բերեին Հայաստանին, զոհվեցին, մոռացվեցին կամ մնացին հաշմանդամ ու անտեսված։ Դուք հանձնեցիք մեր հողերը, քանդեցիք բանակը, ջախջախեցիք դիվանագիտությունը, հարցականի տակ դրեցիք մեր հավատքը։ Ազգային գաղափարախոսությունը ջնջում եք ու փոխարենը ներդնում թուրքամետ, գլոբալիստական «արժեհամակարգ»՝ այնպիսի արժեքներ, որոնք խորթ են հայ ժողովրդին և վտանգավոր՝ հայկական պետության համար։

Քանի դու կաս, ՀՀ քաղաքացիները միայն պետք է ցավակցեն իրար, շնորհավորելու առիթ չկա: Բայց դու մեզ չե՜ս հաղթել, մեր պայքարը չի՜ ավարտվել։ Հեռու չէ այն օրը, երբ մեր երկիրը վերջապես կազատվի քեզնից ու, քաղաքացու օրը իսկապես տոն կլինի՝ հպարտության, հաղթանակի և վերածննդի օր։ Մենք կրկին կվերականգնենք մեր ազգային արժանապատվությունը ու կկառուցենք մեր երազանքների Հայաստանը»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան զանգվածային հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից

Մոսկվան զանգվածային հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից

Երեկ գիշերվանից և այսօր ամբողջ օրվա ընթացքում Ուկրաինան ԱԹՍ-ներով լայնածավալ հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի օդանավակայանների վրա: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մերձմոսկովյան Ռամենսկոե քաղաքի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ըստ SHOT-ի՝...

Նորմա՞լ է, որ Չախոյանին ծեծել են կոռուպցիոն սխեմա բացահայտելու համար. Վարդանյանը՝ Փաշինյանին

«Նորմա՞լ է, որ Չախոյանին ծեծել են, այն բանի համար, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել»,- այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին։ «Ձեր կոալիցիոն...

Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով. Արթուր Խաչատրյան

«Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, Կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով։ Եթե այսպես շարունակվի, կարծում եմ՝ կառավարությունը բյուջեով պետք է պահանջի, որ  իրեն ուղղաթիռ տրամադրեն, քանի որ ճանապարհները գնալով դառնում են անանցանելի»,-...

«Ի դեպ»․ Երեկոյան՝ մարդու իրավունքների վերաբերյալ ժողով, առավոտյան՝  իրավունքների խախտում

Ի դեպ, մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը։ Ընդամենը մեկ օր հետո վաղ առավոտից բոլորը տեղեկացան Երևանի...

Երևանում կրկին երթևեկության փոփոխություն կկատարվի

Երևանում կրկին երթևեկության փոփոխություն կկատարվի

Մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Մայրաքաղաքում...