Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը` ՀՀ ՄԻՊ-ին

21 Ապրիլի, 2026

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

(ուղերձը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ)

«Հարգելի տիկին Մանասյան,

Ձեզ եմ դիմում բանտից՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնք կարծում եմ պահանջում են Ձեր ղեկավարած հաստատության ակտիվ և հետևողական ներգրավվածությունը։

Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության և արժանապատվության վրա։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։

ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Այս պայմաններում, ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։

Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների  մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները ևս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ և հետևողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև։

Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իմ բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջև։ Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը։

Այս առումով խնդրում եմ Ձեզ հրապարակավ պատասխանել հետևյալ հարցերին.

1․Արդյո՞ք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։

2․Ինչպե՞ս է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։

3․Ձերբակալության պահից սկսած Ձեր ղեկավարած հաստատությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։

Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ։

Նմանատիպ նյութեր

Մեկ մարդու պես ջրվեք․ «Հրապարակ»

Մեկ մարդու պես ջրվեք․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին, բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում, որտեղ...

Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»

Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս օրերին ինտենսիվ քննարկվում է, թե ով այլևս նախարար չի լինի, ով կդառնա նախարարական «բաղձալի» աթոռի տեր, ով կվերցնի պատգամավորական մանդատը, ով «խաղից դուրս» կմնա և այլն: Նախորդ համարում ներկայացրել էինք նոր գումարման խորհրդարանի առաջին...

Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»

Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Եթե Հայաստանում քաղաքականությամբ ես զբաղվում և ընդդիմադիր գործունեություն ես ծավալում, անմիջապես հայտնվում ես իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սա «դոգմա» է արդեն մոտ ութ տարի: Այդ ամենը զուգադրվում է տնտեսական ճնշումներով այն մարդկանց...

Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում արդարադատության համակարգի վերջնական կլանման և այն քաղաքական մահակ դարձնելու գործընթացը հասել է իր գագաթնակետին։ Դրա հերթական ցայտուն ու ամոթալի ապացույցը դարձավ հուլիսի 9-ին կայացած դատական նիստը, որի ժամանակ «Ուժեղ Հայաստան»...

ՍԴ դատավոր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»

ՍԴ դատավոր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է ․Յուրաքանչյուրի նկատմամբ իշխանությունը մի թեմա ունի, որի միջոցով արդյունքի է հասել։ Օրինակ, ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի որդու՝ Արեգ Վաղարշյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, որը հիմա սառեցված է, բայց ցանկացած պահի կարող է վերաբացվել՝...