ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց․ Ռուբեն Մելիքյան

11 Հուլիսի, 2025

ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի մոտ լրագրողներին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Որեւէ անկանխատեսելի բան տեղի չունեցավ։ Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց երկու ամսով՝ Strikeball խաղի սիրահար լինելու համար։ Անունը դրեցին ահաբեկչության նախապատրաստություն։ Թե ինչ ահաբեկչություն էր, ով էր այդ ահաբեկչությունն անում, ում դեմ էր անում, որեւէ տեղեկություն քննչական մարմիններն այս պահի դրությամբ չունեն։

Միակ դրական այնն է, որ թեև քննչականը միջնորդել էր առհասարակ փակել տեսակցությունները բոլորի, այդ թվում նաև ծնողների հետ, դատարանն այդ մի փոքր մարդասիրական քայլը արեց, իրականում լուրջ առոջղական խնդիր ունեցող տղային գոնե թույլատրեց, որ ծնողների հետ կարողանա տեսակցել։

Հենց առողջական խնդրի պատճառով է, որ նա բանակում չէ։ Ես հիմա չեմ կարող ավելի հստակ ասել, բայց այնպիսի խնդիր է, որը խոչընդոտ է բանակում ծառայության համար»,- ասաց փաստաբանը։

Քանի որ նախաձեռնությունն իրավապահ մարմիններինը չէր, մենք այն ժամանակ մտածեցինք՝ հնարավորություն տալ իրավապահ մարմիններին, որովհետև այնտեղ ինչ-որ բաներ կային, որոնք կարող էին կասկածելի լինել։ Մանրամասն ներկայացրեցի՝ որտեղից է գնել, ինչու է գնել։ Իմ պաշտպանյալի մոտից չի հայտնաբերվել գեթ մեկ առարկա, որ ինքնին կլիներ ապօրինի։

Ինչ-որ F-1  նռնակի մասին են խոսում, դա Անդրանիկ Չամիչյանի հետ որեւէ կապ չունի։ Իր մոտից որևէ ապօրինի իր հայտնաբերված չէ»,- ընդգծեց Մելիքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 12-օրյա պատերազմից հետո հակաօդային պաշտպանության համակարգերի արագ զարգացման և նոր ռազմական մշակումներ ներկայացնելու ծրագրերի մասին։ Այս մասին Թեհրանում՝ կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվան...

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ըլեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։...

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան...

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննարկվում է, թե ով կլինի կամ ով պետք է լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Անկեղծ ասած, անիմաստ քննարկումներ են, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը Հայաստանում քաղաքական առաջին դեմքի...

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սա դեռ սկիզբն է․ Վաղինակ Վարդանովը՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին

Սամվել Կարապետյանի կալանավորումը, ընդդիմության նկատմամբ սպասվող ճնշումները, սահմանադրական փոփոխությունների իրական նպատակներն ու ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձել է...