Հուսանք՝ Գյումրիում ընդդիմադիրները քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ. հայտարարություն

Ապր 1, 2025

Գյումրի քաղաքում և Փարաքար համայնքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է, որ 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի քաղաքում և Փարաքար խոշորացված համայնքում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրությունը, թույլ չտվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերցնել իշխանությունը։

 

Այս երկու համայնքներում  էլ ընտրություններն արտահերթ էին, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես այլ ՏԻՄ-երում, անտեսելով քաղաքացիների նախորդ ընտրությունը, բռնազավթել էր իշխանությունը։

Այս անգամ էլ վարչակազմն անսահման օգտագործեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով բռնաճնշումների դիմեց ընդդիմադիր թեկնածուների դեմ, փորձեց վախի մթնոլորտում ուղղորդել ընտրողներին, բարձրաստիճան գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին գործուղեց այդ համայնքներ։ Ձախողումից հետո էլ երեսպաշտորեն հայտարարում են, թե իրենք ազատ, արդար ընտրությունների երաշխավոր են, քաղաքացու ընտրությունն իրենց համար օրենք է։

 

ՏԻՄ ընտրություններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել։

 

​«Հայաստան» խմբակցությունը շնորհավորում է Փարաքար համայնքում առավելագույն ձայներ հավաքած «Միասնություն» դաշինքին։ Հուսանք՝ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով Գյումրիում իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ։

ք. Երեւան

01.04.2025թ.

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Վարժական հավաքները հայտարարվում են...

Կառավարությունը ուսումնարան է փակում

Կառավարությունը ուսումնարան է փակում

Կոտայքի մարզում գործող «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլվում են՝ դառնալով «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ: Հիմնավորման մեջ գրված է, որ Նոր...

134 մլն դրամ՝ նոր դեսպանություն բացելու համար

134 մլն դրամ՝ նոր դեսպանություն բացելու համար

Կառավարությունը այսօրվա՝ ապրիլի 10-ի, նիստին որոշում ընդունեց  Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին։ Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, օմանական կողմը  դրական է...

Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»

Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ ամբողջ ֆուտբոլային հանրությունն ու պարզապես ֆուտբոլասերները սպասում էին ՀՖՖ նախագահի հրաժարականին, նա որոշել էր ասուլիս տալ: Թե ինչու նա հրաժարական չտվեց, թե ինչպես հաջողվեց համոզել Նիկոլ Փաշինյանին, դեռ կանդրադառնանք: Այս անգամ խոսքն այդ...