Հուսանք՝ Գյումրիում ընդդիմադիրները քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ. հայտարարություն

Ապր 1, 2025

Գյումրի քաղաքում և Փարաքար համայնքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է, որ 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի քաղաքում և Փարաքար խոշորացված համայնքում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրությունը, թույլ չտվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերցնել իշխանությունը։

 

Այս երկու համայնքներում  էլ ընտրություններն արտահերթ էին, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես այլ ՏԻՄ-երում, անտեսելով քաղաքացիների նախորդ ընտրությունը, բռնազավթել էր իշխանությունը։

Այս անգամ էլ վարչակազմն անսահման օգտագործեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով բռնաճնշումների դիմեց ընդդիմադիր թեկնածուների դեմ, փորձեց վախի մթնոլորտում ուղղորդել ընտրողներին, բարձրաստիճան գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին գործուղեց այդ համայնքներ։ Ձախողումից հետո էլ երեսպաշտորեն հայտարարում են, թե իրենք ազատ, արդար ընտրությունների երաշխավոր են, քաղաքացու ընտրությունն իրենց համար օրենք է։

 

ՏԻՄ ընտրություններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել։

 

​«Հայաստան» խմբակցությունը շնորհավորում է Փարաքար համայնքում առավելագույն ձայներ հավաքած «Միասնություն» դաշինքին։ Հուսանք՝ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով Գյումրիում իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ։

ք. Երեւան

01.04.2025թ.

Նմանատիպ նյութեր

Արամ Ա-ն ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Արամ Ա-ն ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն այսօր հանդիպել է Լիբանանուն Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտաքովի եւ Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ։ Այս մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում: Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ զրուցակիցներն...

Սպասարկման որակի գերազանցության ծրագրի շրջանակում դասընթացներ՝ Ամերիաբանկում

Ամերիաբանկն անցկացրել է Առաջնային սպասարկման գերազանցության ծրագրի երկրորդ փուլը։ Այն վարել է հրավիրված դասընթացավար, ԱՄՆ Սպասարկման որակի ինստիտուտի մագիստրոս և հուզական բանականության ոլորտում...

Թրամփը մտածում է Ստամբուլ մեկնել՝ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններին մասնակցելու

Թրամփը մտածում է Ստամբուլ մեկնել՝ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններին մասնակցելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կարևոր է անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը, որը տեղի կունենա Ստամբուլում մայիսի 15-ին։ Նա նաև նշել է, որ կարծում է, որ Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների հանդիպումից դրական արդյունքներ կգրանցվեն։ «Ռուսաստանի և Ուկրաինայի հետ...

Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան

Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյբուքյան գրառումը․ «Շիրակի մարզն այսօր կանգնած է խորքային սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ։ Մարզի գյուղական բնակավայրերը տարիներ շարունակ դուրս են մնացել պետական և ներդրումային քաղաքականության...

Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch

Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch

Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Արցախի անկախության շրջանի հուշարձանների ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը, որոնք շատ հաճախ մշակութային մեկ միասնական լանդշաֆտում են գտնվում։ Այս քաղաքականությունն...